25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Լավ, ինչքա՞ն կարան ուրիշները ձեր գործն անեն, մինչեւ ե՞րբ

Հարց ՀՀ Արտաքին գործերի և Սփյուռքի նախարարության աշխատակիցներին

Հարգարժան սիրելիներ, 
երեկ բոլորս հիացած, բերաններս բաց նայեցինք Բրազիլական կառնավալի Հայաստանին նվիրված մեկ ժամանոց, հիասքանչ «Վիվատ Արմենիա» հատվածը: 

Բրազիլացիները սամբայի լեզվով ներկայացրել էին Հայաստանի պատմությունը, քրիստոնեություն ընդունումը, մեր առասպելները, գրերի ստեղծումը և անգամ մեր գյուղատնտեսությունն ու հայոց ցեղասպանությունը: 
Կատարված էր հսկայական աշխատանք: 

Կարվել էր հայկական զարդանախշերով ու մեր խորհրդանիշներով տասնյակ հազարավոր զգեստներ, տարազներ… Պատրաստվել էին մաշտաբային դեկորներ: Ամբողջ տարածքում
ծածանվում և տարածվում էր մեր եռագույնը…

Ասել կուզեմ, որ բրազիլացիները մեկ օրում չէին ոգևորվել հայերով ու ինչ որ «շովու» բրնձել: 
Ես չեմ կարծում, որ բրազիլացիներն այնքան գաղտնապահ են, որ կառնավալի Հայաստանին նվիրված հատվածի գաղափարը գաղտնի էին պահել: 

Ես ավելի քան վստահ եմ, որ նման մասշտաբի գործն արվում է մի քանի ամիս շարունակ: Ավելի քան համոզված եմ, որ մեկ տարի առաջ արդեն այնտեղ հաստատված էր «Վիվատ Հայաստան» շոու ծրագրի գաղափարը:

Հարգելի Արտգործ նախարարություն, Հայաստանն ունի դիվանագիտական կապեր Բրազիլիայի հետ, մենք Երևանում ունենք Լատինական Ամերիկայի բաժին, ունենք դիվանագետներ ովքեր անձամբ Բրազիլիայով «տառապելու» համար փող են ստանում… 

Ավելի հարգելի Սփյուռքի Նախարարություն, Բրազիլիայում մենք ունենք հիանալի հայկական համայնք, դուք էլ ունեք մարդիկ ովքեր լատինական Ամերիկայի հայերի «դարդերով տապակվելու համար» պետությունից փող են ստանում…
Խնդրում եմ ասեք, ի՞նչ քնաբեր դեղի ազդեցության տակ էիք այսքան խորը քնով քնել, որ նման մաշտաբի միջոցառման մասին ոչ միայն ձայն չհանեցիք, այլ վստահ եմ, որ ինքներդ էլ խաբար չէիք… 

Տնաշեններ, պատկերացնու՞մ եք «Վիվատ Ադրբեջան» լիներ… Ինչե՜ր կաներ Ադրբեջանի կառավարությունը, ի՜նչ մաշտաբի պատվիրակներ ու լրագրողներ կգործուղեր, ի՜նչ փիառ կաներ, ի՜նչ ուղիղ եթերներ ու սինխրոն թարգմանությամբ հեռարձակումներ կիրականացեր… 

Լավ, ինչքա՞ն կարան ուրիշները ձեր գործն անեն, իսկ դուք էլ հասարակ մարդկանց հետ կողքից նայեք, ոգևորվեք, ծափ տաք և ուրախանաք… 
Մինչև երբ՞՞՞… 
ՀԳ – Գիտե՞ք, թե ինչքան մարդ կուզեր գնալ, տեսնել, հիանալ ու հիմա տանը նստած, չտեղեկացված լինելու պատճառով ձեզ ա հիշում ու …

Արա Ղազարյան

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ