22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ուտեչկաներ կլինեն. ի՞նչ է շշնջացել Մակունցը Օսիպյանի ականջին. Հրապարակ

«Իմ քայլը» խմբակցության հանդիպումը ոստիկանապետ Վալերի Օսիպյանի հետ սկսվել է նրա հայտարարությամբ, որ լինելու է շատ անկեղծ, պատասխանելու է բոլոր հարցերին։ Այդ պահին նրան է մոտեցել ֆրակցիայի ղեկավար Լիլիթ Մակունցը, ինչ-որ բան շշնջացել։ «Տպավորություն էր, որ Մակունցը զգուշացնում էր ոստիկանապետին, որ «ուտեչկաներ» են լինում մեր մոտից, եւ շատ անկեղծ պետք չէ լինել»,- ասաց երիտիմքայլականը:

Ընդ որում, դա առաջին դեպքը չէ, երբ Մակունցը նման զգուշացում է անում․ օրինակ, տրանսպորտի եւ կապի նախարարին եւս զգուշացրել է «ուտեչկայի» մասին: Զգուշացրել է, որ փետրվարի 31-ից էլ չխոսի՞:

«Ի դեպ, Հակոբ Արշակյանի մասին կարծես սխալ պատկերացում կա, առկա նախարարներից նրա պատասխաններն ամենակոմպետենտն ու սպառիչ էին»,- ասաց պատգամավորը: Իսկ ճի՞շտ է, որ շատ «հուզված» եք եղել Սուրեն Պապիկյանի պատասխաններից ու քիչ է մնացել վերջում ծափ տաք։ «Ծափ չենք տվել, սակայն փոխըմբռնումը մեծ էր Պապիկյանի ու ֆրակցիայի միջեւ։ Նա շատ մանրակրկիտ ներկայացրեց ոլորտի խնդիրները եւ դրանց լուծումները․ ադեկվատ մարդ է»,- պատմեց մեր աղբյուրը:

Ի դեպ, Օսիպյանին ուղղված հարցերից ամենահետաքրքիրը եղել է «սորոսականներից»։ Հարցրել են` Դուք երբեմն խախտում եք անմեղության կանխավարկածը, ձեր հաղորդումների ժամանակ պաթետիկ ձայնով են խոսում, երաժշտություն կա,  հայտարարում եք` կոռուպցիա չկա ձեր համակարգում, բայց կա»։ «Ոչ, չկա»,- արձագանքել է  նա:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ