22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Ո՞ւմ պետք է հավատալ` Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային կառույցներին. 168 ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Չնայած Նիկոլ Փաշինյանի հայտարարած թռիչքային աճին ու հեղափոխական զարգացմանը` միջազգային ֆինանսական կազմակերպություններն առաջիկա տարիներին Հայաստանում ոչ մի տնտեսական հրաշք էլ չեն ակնկալում։

Նրանց կանխատեսումներով՝ միջինժամկետ հատվածում մեր երկրի տնտեսությունը կգտնվի չափավոր աճի տիրույթում, և՝ ոչ ավելին։ Խոսքն ընդամենը 4,3-5 տոկոսի մասին է, ինչն անգամ մեծագույն ցանկության դեպքում դժվար է հեղափոխական համարել։

Նման աճի պայմաններում, անշուշտ, անիմաստ է լուրջ ակնկալիքներ ունենալ՝ ինչպես ընդհանրապես տնտեսության, այնպես էլ՝ սոցիալական ոլորտում։ Ու որքան էլ կառավարությունը խոսի ներառական տնտեսական աճ ապահովելու իր մտադրությունների մասին, 4-5 տոկոսն այն մակարդակը չէ, որը կարող է բերել հասարակության սոցիալական վիճակի բարելավմանը։ Դրա համար անհրաժեշտ է ապահովել շատ ավելի բարձր` տարեկան առնվազն 7-7,5 տոկոս տնտեսական աճ։ Մի բան, ինչի հեռանկարները միջազգային կառույցներն այսօր Հայաստանում չեն տեսնում։ Այդպիսին են՝ ինչպես Համաշխարհային բանկի, այնպես էլ՝ Արժույթի միջազգային հիմնադրամի գնահատականները։

Հիմա ո՞ւմ պետք է հավատալ՝ Նիկոլ Փաշինյանի՞ն, թե՞ միջազգային հեղինակավոր կազմակերպություններին։

Սա նշանակում է, որ փոխարենը թռիչքաձև առաջ գնալու, ինչպես ոչ վաղ անցյալում խոստանում էր Նիկոլ Փաշինյանը, սպասվում է տնտեսական աճի դանդաղում` նախորդ երկու տարիների համեմատ։ Հիշեցնենք, որ 2017թ. Հայաստանում արձանագրվեց համախառն ներքին արդյունքի՝ 7,5, իսկ 2018թ.` 5,2 տոկոս ավելացում։

Արտաքին ֆինանսական հոսքերի առումով իրականում խնդիրներ կան։ Դրանք սկսեցին դրսևորվել դեռեւս անցած տարվա վերջից։ Առանձին ամիսներին արձանագրվեց մասնավոր փոխանցումների անկում, ինչը ուղեկցվում է մեկ այլ մտահոգիչ երեւույթով. գնալով ավելանում է ֆինանսական միջոցների արտահոսքը։

Սա լուրջ ռիսկ է Հայաստանի տնտեսության ու ֆինանսական հատվածի համար։ Չկան նաև դրսից ակնկալվող տնտեսական կապիտալի հոսքերը։

Ինչևէ, անկախ նրանից, թե ինչ է խոստանում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի տնտեսությանը և հասարակությանը, մի բան ակնհայտ է, որ միջազգային երկու հեղինակավոր կառույցները հավատ չունեն հայտարարված թռիչքաձև զարգացումների և տնտեսական հեղափոխության նկատմամբ։ Իսկ դա արդեն լավ չէ։ Թեև այլ կերպ չէր էլ կարող լինել։

Հասարակությունը սկսել է գիտակցել, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի կախարդական փայտիկ էլ չունի, որով կարող է երկրում տնտեսական ու սոցիալական իրավիճակ փոխել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ