06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Կառավարությունը հապաղում է ռիսկի դիմել, հետ կկանգնի՞ կրճատումներից. Հրապարակ

Կառավարության կառուցվածքի փոփոխության մասին նախագիծը երեկվա դրությամբ դեռ ԱԺ չէր ներկա­յացվել, ու չի բացառվում, որ մարտի 5-ին մեկնարկող նստաշրջանում էլ այդ նախագիծը քննարկման չդրվի: Չնայած իշխա­նությունը հայտարարում է, որ փոփոխությունները հայտնի են, և 17-ի փոխարեն ունենալու ենք 12 նախարարություն, սակայն կարծես վստահ չեն, որ դա ճիշտ ճանապարհ է, և խուսափում են հրապարակայնացնել նախագիծը, որն իշխանական շրջանակները խիստ անհրաժեշտ էին համարում, քանի որ պետական ապարատի օպտիմալացման անհրաժեշտություն կա, որովհետև «նախարա­րության ստորին օղակներում զբաղված են սուրճ խմելով միայն»:

Բայց այսօր կառավարությունը եկել է համոզման, որ ռիսկային է միանգամից կրճատել հազարավոր աշխատակիցների, և նախագծի վերջին տարբերակում ընդամենը մի քանի տասնյակ քաղաքական և հայեցողական պաշտոններ են կրճատվելու՝ նախարարներ, փոխնախարարներ, նրանց խորհրդականներ, օգնականներ, մամուլի խոսնակներ:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ