14 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Փաշինյանն ազատվում է Վանեցյանի մտերիմներից. Հրապարակ

Երեկ տեղեկացանք, որ աշխատանքից անսպասելիորեն ազատվել են Արարատյան մաքսատուն-վարչության պետ Զավեն Հակոբյանը եւ Արեւմտյան մաքսատուն-վարչության պետի տեղակալ Արմեն Պողոսյանը։

Այս պաշտոնյաները նշանավոր են ոչ միայն նրանով, որ առանցքային պաշտոններ էին զբաղեցնում մաքսային համակարգում, այլեւ նրանով, որ երկուսն էլ որոշակի առնչություններ ունեն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի հետ։

Զավեն Հակոբյանը նրա սանիկն է՝ մտերիմ ընկերը, իսկ Արմեն Պողոսյանը Արսեն Պողոսյանի՝ «Զվարթնոց» օդանավակայանի ԱԱԾ պատասխանատուի եղբայրն է եւ Վանեցյանի օգնականի ազգականը։ ՊԵԿ պաշտոնյաների ազատման հետ, սակայն, ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը գրեթե առնչություն չունի․ նրանք ազատվել են Նիկոլ Փաշինյանի հրահանգով։ Թե ինչով են պայմանավորված այս ազատումները, կփորձենք ճշտել առաջիկայում:

 

Այլ հրապարկումնրին ծանթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ