23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանի խորհրդականը. Իրատես

Մինչ այս օրերին ակտիվորեն քննարկվում է վարչապետի տիկնոջ` Աննա Հակոբյանի հիմնադրամի ֆինանսական մուտքերի, նվիրատուների թեման, շատ ավելի էական մի փաստ անուշադրության է մատնվել:

Նիկոլ Փաշինյանի կառավարությունում վճռական ու որոշիչ դերակատարում ունի նրա կինը եւ, ըստ տեղեկությունների, բացի ներհայաստանյան ֆինանսական տարբեր հոսքերի տիրապետելուց, սփյուռքի հետ ֆինանսական հարցերը եւս նա է լուծում, էլ չենք խոսում կադրային հարցերում վճռական խոսքի իրավունքի մասին:

Նրա հիմնադրած երկու հիմնադրամները` «Իմ քայլը» եւ «City of smile»-ը կարողանում են լուծել այնպիսի հարցեր, որոնք Նիկոլ Փաշինյանն անգամ իր ճարտասանությամբ դժվար թե կարողանա: Այնպես որ, Նիկոլ Փաշինյանին միայն թվում է, թե ինքն իշխանությունում միակ «ասողն» է:

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի բնութագրած «անկախ» ու «ինքնաբավ» Փաշինյանին, փաստորեն, լավ էլ խորհուրդ տվող կա, ավելին, դրսի գործարարների հետ էլ Աննա Հակոբյանն է աշխատում, եւ նրա միջոցով են ձեռք բերվում գրեթե բոլոր պայմանավորվածությունները:

Այնպես որ, կարելի է չզարմանալ, եթե առաջիկայում ստեղծվելիք սփյուռքի հարցերով կառույցի հանձնակատար նշանակվի Աննա Հակոբյանը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ