23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Պարոն Փաշինյանին շատ է դուր եկել այդ կոստյումը, բայց նա պետք է հրաժարվի դրանից. Արամ Սարգսյան /տեսանյութ/

«Մենք 2015 թվականին դեռ հանդես ենք եկել հայտարարությամբ, և ասել ենք, որ մեզ համար ընդունելի չէ ներկայիս սահմանադրական համակարգը, քանի որ մենք կարծում ենք, որ այն կարված է եղել Սերժ Սարգսյանի համար: Հիմա եթե ինչպես հայտարարվում է մենք նոր Հայաստան ենք ուզում կառուցել, ապա կեղծիքով ընդունված սահմանադրությանը համաձայնել չի կարելի»,-լրագրողների հետ հանդիպմանը սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտությունից խոսելով ասաց Դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:

Վերջինիս խոսքով՝ այս սահմադրությունը լեգիտիմ չէ. «Մենք սկսել ենք քննարկումները ԱԻՄ-ի և Անդրեաս Ղուկասյանի հետ՝ նոր ծրագիր մշակելու և նոր առաջարկներով հանդես գալու համար»:

Արամ Սարգսյանն ընդգծեց՝ այս սահմանադրությունը կեղծիքներով է ընդունվել և իրենք որևէ ցանկություն չունեն լեգիտիմացնելու այն, ինչը չի ընդունվել ժողովրդի կողմից.«Պարոն Փաշինյանին շատ է դուր եկել բաճկոնը, որը կարված էր Սերժ Սարգսյանի համար, բայց հիմա հասկացավ, որ այդպես շարունակել չի կարելի և ասում է,  որ պետք է բարեփոխումներ անել: Բարեփոխումներով հարցը չի լուծվի»,-ասաց Սարգսյանը և հայտնեց, որ իրենք պատրաստվում են ստորագրահավաքի, և պետք է 200  հազար ստորագրություն հավաքեն ժողովրդի ձայնը հասանելի և որոշիչ դարձնելու համար:

Ավելին՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ