23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սերժ Սարգսյանի օրոք դրա համար ոչ ոք մեր ականջը չի քաշել

Երբ ես սեպտեմբերի վերջին բաց նամակ էի գրել առաջին տիկին Աննա Հակոբյանին, նրանում խորհուրդ էի տվել, որ ինքն էլ իր հերթին խորհուրդ տա ամուսնուն՝ մեկ-մեկ շրջել կառավարության շենքի միջանցքներով ու կաբինետներով, ծանոթանալ տիրող անբարենպաստ մթնորոլտին:

Օրերս տեղեկացանք, որ Աննա Հակոբյանը որոշել է իր գրասենյակը տեղափոխել կառավարության շենք: Երևի ուզում է անձամբ ծանոթանալ իմ նշած մթնոլորտին: Այնտեղ դեռևս կան մարդիկ, ովքեր <<հեղափոխության>> քամիներով հայտնված բարձր պաշտոնների՝ զբաղված են մարդկանց ահաբեկելով: Մասնավորապես, եթե երկու շարքային աշխատող իրենց մասնավոր զրույցներում համարձակվում են տարակուսանք հայտնել Փաշինյանի քայլերի մասին, նրանք հետագայում ժողովների ժամանակ ենթարկվում են բանավոր նկատողության: Փաշինյանի մասին ո՛չ մի թթու խոսք չի կարելի ասել, այլապես դառնում են ազգի դավաճան:

Ես աշխատել եմ երկու իշխանության օրոք, և կարող եմ փաստել՝ Սերժ Սարգսյանի ժամանակ մենք՝ հասարակ աշխատողներս, ազատ արտահայտել ենք մեր կարծիքը, ազատ քննադատել ենք թե՛ նախագահին, թե՛ վարչապետին, թե՛ մյուս պաշտոնատար անձանց, և դրա համար ոչ ոք մեր ականջը չի քաշել:

Քանի որ անդրադարձա Աննա Հակոբյանին, ասեմ նաև հետևյալը: Հիմա շատերն են իմ աչքը մտցնում՝ թե բա Աննա քեզ օգնության ձեռք մեկնեց, քեզ աշխատանք առաջարկեց, դու հրաժարվեցիր:

Այո, հրաժարվեցի, քանի որ ես արդեն տեսել էի նրանց բերած բարքերը, նրանց ստեղծած համակարգը, որտեղ ամեն մի ոջիլ իրեն թագավոր է երևակայում՝ ոտնահարելով մյուսների իրավունքները:

Եվ ի վերջո, օրեր-շաբաթներ շարունակ ենթարկվելով զոմբիների սեռական բնույթի հայհոյանքներին, սպառնալիքներին, հալածանքին, ես չէի կարող կորցնել իմ ինքնասիրությունը և նորից աշխատել զոմբիատերերի հետ:
Աշխատել մարդկանց հետ, ովքեր պղծում են իմ ամուսնու հիշատակը՝ իմ երեխային անվանելով ապօրինի, կներեք՝ վեր է իմ ուժերից 

Այսքանով փակենք իմ և Աննա Հակոբյանի ոդիսականը:

Գրում է կառավարության նախկին աշխատակից Նարե Գրիգորյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ