Հալեպի հայ համայնքին անհրաժեշտ է տարհանել, ոչ թե պաշտպանել, ՀՀ-ն առանց այդ էլ պատերազմի մեջ է /տեսանյութ/
«Սիրիա պետք էր ուղարկել հատուկ ջոկատայինների, որոնք կզինեին տեղի հայ համայնքին ու կպատրաստեին: Օրինակ՝ 80 հոգանոց խումբ, որը կիրականացներ դա՝ ՌԴ-ի աջակցությամբ»,- լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով ՀՀ-ի կողմից Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելուն, ասաց ազատամարտիկ, ռազմական հարցերով փորձագետ Վովա Վարդանովը:
Հարցին՝ «կարծում եք, որ ՀՀ-ն պետք է ներգրավվի՞ Սիրիական հակամարտության մեջ, հետեւանքները հաշվի չե՞ք առնում» նա այսպես պատասխանեց. «Հալեպի հայ համայնքին անհրաժեշտ է տարհանել, ոչ թե պաշտպանել, ՀՀ-ն առանց այդ էլ պատերազմի մեջ է: ՀՀ ողջ ԶՈՒ-ն էլ ուղարկես այդ խմբավորումների դեմ, բավարար չի լինի»:
Ազատամարտիկը կարծում է, որ հումանիտար օգնությունն ուշացած է. «Հայը պետք է պաշտպանվի: Որտեղ հային նեղացնում են, հայկական զորախումբ պետք է լինի, այլ ոչ թե խաղաղապահ կամ հումանիտար առաքելություն: Հայ համայնքը պետք է պաշտպանվածություն զգա մեր պետության կողմից: Կարծում եմ՝ Սիրիայում պետք է լիներ 800 հոգանոց հայկական գումարտակ՝ հայերին պաշտպանելու համար: Որտեղ մեր հայրենակիցներին չեն պաշտպանում, պետք է հայի զենքը պաշտպանի»:
Ավելին՝ տեսանյութում: