27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Լռություն է, վախ, զգուշավորություն, հանցավոր անտարբերություն, հաշտվողականություն

Նրանում, ինչում Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում մեղադրում էր ընդդիմախոս պագամավորներին, խմբակցության ղեկավարներին, տարիներ շարունակ, հանրահավաքներում, ցույցերի ընթացքում, լրատվամիջոցներով, ԱԺ-ում համառ ու հետևողական, նպատակաուղղված կատարել է ինքը:

Գուցե մի փոքր ավելի լավ կամ վատ, ավելի սուր կամ ոչ, ավելի փաստարկված կամ հաշվարկված, ավելի զգացմունքային կամ գերզգացմունքային…Բնականաբար իրեն բնորոշ հռետորական արվեստով, հումորով ու ժեստիկուլյացիայով… Ընդորում, այդ ընթացքում ոչ մի նախագահ նրա հետ անհարգալից տոնով, քամահարանքով կամ ձեռ առնելով, հաթաթաներով չի խոսել:

Դուք պատկերացնու՞մ եք, ինչ կանեին նախորդների ժամանակ գոյատևած և պայքարող ընդդիմադիր պատգամավորները, քաղաքական գործիչները, եթե իրենց հետ նույն կերպ, նույն ոճով խոսեին այն ժամանակվա նախագահներն ու վարչապետները…

Պատկերացնու՞մ եք ելույթները, պահելաձևը, հարցազրույցները, ծաղրանկարները, հայհոյանքները, անեծքները, լրատվամիջոցների, ՖԲ-ի խրախճանքները, զանազան գրանտածին կազմակերպությունների գնահատականներն ու բողոքները… Պատկերացրի՞ք… Իսկ հիմա լռություն է, վախ, զգուշավորություն, հանցավոր անտարբերություն, հաշտվողականություն… Որովհետև վախ կա համապատասխան մարմիններից, պատին ծեփելուց ու ասֆալտին փռելուց…

Իսկ երբևէ պատկերացնու՞մ եք, որ արևմտյան որևէ պառլամենտում, երկրի ղեկավարն ընդդիմադիրներին նման որակումներ տա, նման կերպ քննադատի՝ նման ոճով, նման քամահարանքով ու ինտոնացիայով…
Քաղաքական բոլոր ուժերը, լրագրողները կկազմաքանդեին, կգզեին այդ ղեկավարին… Նույնիսկ Արևմուտքի կողմից դիկտատոր համարվող Պուտինը Պետդումայում նման կերպ չի խոսել և համոզված եմ, որ երբեք չի էլ խոսի պատգամավորների հետ:

Մի խոսքով. աղքատությունից դուս գալու համար խելք հավաքելու ժամանակաշրջանն է…Սկսեք խելք հավաքել…

Ռոբերտ Մելքոնյան

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ