23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Նիկոլ Փաշինյանի երջանկության բանաձեւը. Նոր ռեկորդ. 168 Ժամ

«168 ժամ» թերթը գրում է. «Ըստ ամենայնի, իշխանությունները լավ չեն հասկացել իրենց առաքելությունն ու գործառույթների շրջանակը։ Իշխանության ներկայացուցիչների հայտարարություններից տպավորություն է ստեղծվում, որ նրանք ոչ ադեկվատության խնդիր ունեն։ Ոչ ադեկվատությունն այդ արտահայտվում է՝ ինչպես նրանց՝ իրենց պաշտոններին ոչ հարիր վարքագծում, այնպես էլ՝ հայտարարություններում։ Հատկապես հասարակությանն ուղղված հայտարարություններում։

Երեք օր շարունակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին հորդորում էր հեղափոխել իրենց մտածողությունը, հաղթահարել աղքատի հոգեբանությունը։ Երեկ էլ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանն է մայրաքաղաքի տրանսպորտային ծանրաբեռնվածությունը թեթեւացնելու համար քաղաքացիներին հորդորել… ոտքով շատ քայլել։ «Կարեւոր է, որ ամեն մեկն իր հերթին՝ հնարավորինս քաղաքն ազատի մեքենայից: Պետք է խնդրեմ մեր քաղաքացիներին, որ, եթե ինչ-որ տեղ են գնում, որտեղ հնարավոր է մի քիչ ոտքով քայլել, ապա ոտքով քայլեն»,- հայտարարել է Հայկ Մարությանը:

Հանճարեղ է։ Ո՞ւմ մտքով կարող էր անցնել, որ քաղաքի տրանսպորտային խնդիրները լուծելու համար կարելի է ոտքով քայլել։ Արժե ընդհանրապես արգելել տրանսպորտային միջոցների շարժը, այդ դեպքում տրանսպորտային խնդիրը կլուծվի 100 տոկոսով։ Նույն տրամաբանությամբ կարելի է ամբողջությամբ հաղթահարել նաեւ աղքատության խնդիրը։

Դրա համար ընդամենն անհրաժեշտ է, որ մարդիկ չսնվեն։ Չսնվել եւ ոտքով քայլել։ Ահա երջանկության բանաձեւը։ Երջանկության ու երկարակեցության։ Նիկոլ Փաշինանի իշխանությունն իսկական ռեկորդ է սահմանում առողջ ապրելակերպի հաստատման հարցում։

Պատկերացրեք՝ հաղթահարում եք աղքատի հոգեբանությունը, հրաժարվում եք սնունդից ու տրանսպորտային միջոցներից… Այդպես կլուծվեն, ի դեպ, ոչ միայն տրանսպորտի ու աղքատության, այլ նաեւ գործազրկության խնդիրները. չսնվող եւ քայլող մարդուն պետք չի լինի նաեւ աշխատել…

Հայկ Մարությանը հավատարիմ է իր առաջին մասնագիտությանը։ Նա այդպես էլ չի հրաժարվել կատակերգակ դերասանի իր ամպլուայից։ Ողջ խնդիրն այն է, սակայն, որ Երեւանը ոչ թե սկետչի նկարահանման հրապարակ է, այլ Հայաստանի՝ 2800 տարեկան մայրաքաղաքը։ Երեւում է՝ Հայկ Մարությանը ոտքով շատ պետք է քայլի այդքանը հասկանալու համար»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվահամարում

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ