Ձեր զոնթիկպահոցին կտրեմ շատ ավելի լուրջ՝ մարդու կյանքի, առողջության, լինելու, չլինելու հետ
Ձեր զոնթիկպահոցին կտրեմ շատ ավելի լուրջ՝ մարդու կյանքի, առողջության, լինելու, չլինելու.. հետ։
Կինոռեժիսոր Hovhannes Galstyan -ը մեկ շաբաթից ավել գտնվում է հացադուլի մեջ։ Անձամբ եմ այցելել նրան։ Մարդը սպասողական վիճակում է։ Հույս ունի, որ վաղը իր համար շատ կարեւոր հարց, եւ նաեւ մեզ համար արդեն առաջնային հարց դարձած “Տատիկի վարսերը” ֆիլմը կփրկվի. իր դրական լուծումը կստանա։ Մարդը վտանգել է իր կյանքը՝ արդարության, ապօրինության եւ այստեղ նաեւ սկզբունքի հարց է. ով է վաղը պատասխան տալու Գալստյանի կյանքի եւ առողջության համար։ Անտարբերության մասին չեմ էլ ուզում որեւէ բան ասել, որովհետեւ բազմիցս համոզվել ենք, որ մեր հասարակությունը “արձան” սիրող հասարակություն է։
Մարդուն կենդանության օրոք չգնահատող, նախանձող, տգետը, կիսագրագետը հավերժ պայքարի մեջ է գիտունի հետ.. Մարդու կյանքի հետ գործ ունենք, տիկնայք եւ պարոնայք պաշտոնյաներ։ Ինչքան փորձեք ձգձգել ու հարցին դրամական լուծում չտաք, այնքան շատ վտանգում եք, թե ձեզ, որովհետեւ պատասխանատվության զգացումից եք խուսափում, եւ թե մարդուն, որը չգիտես, ինչքան կարող է դիմանալ առանց հացի, ջրի.. ցրտին։ Խնդրում եմ, որպես ՀՀ քաղաքացի եմ խնդրում, Հովհաննես Գալստյանի հետ նստեք եւ խոսեք, ընդհանուր հայտարարի եկեք։ Եկեք ազգովի դրամահավաք կազմակերպենք, թե չեք կարողանում, որպես պետություն այդ հարցին լուծում տալ.. չգիտեմ։
Պատրաստ եմ նստել եւ քննարկել ձեզ հետ, թե ինչ կարող ենք անել, որ այսօր քանի դեռ մարդը կա՝ ողջ է, լեզուս էլ չի պտտվում ասել.. չեմ ասում։ Վաղը կսպասենք։ Տեսնենք, ինչ նորություն կստանանք։ Նորից եմ կրկնում, մարդը սպասողական վիճակում է։ Իսկ եթե վաղն էլ ոչինչ չփոխվի, ես իհարկե Հովհաննեսի հետ խոսելուց հետո նոր կասեմ, ինչ է պետք անել։ Կրկին դիմում եմ Նիկոլ Փաշինյանին։ Պարոն վարչապետ, ՀՀ քաղաքացի, կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը հացադուլի մեջ է։ Գիտեմ, որ գիտեք։ Բա լավ, ձեզ չի հուզում մարդու կյանքը։ Չեմ կարծում, որ չի հուզում։ Այցելեք նրան։ Հասկացեք, ինչ է պետք անել։ Ներողություն, բայց չեմ կարող նստել ու իմ աչքի առաջ տեսնել, թե ինչպես է մարդը օր-օրի հալումաշ լինում։
Արթուր Հայրապետյան
կինոդրամատուրգ