Կառավարության ծրագիրը մահացող էյֆորիայի վերջին ճիչ է. Գագիկ Մինասյան /տեսանյութ/
ՀՀԿ անդամ Գագիկ Մինասյանը «Հենարան» մամուլի ակումբում համեմատելով 2018 թվականի և 2019 թվականի ներկայացրած կառավարության ծրագրերը նկատեց.«Եթե ութ ամիս առաջ ներկայացրած կառավարության ծրագրում հեղափոխական առաջընթացը վերաբերում էր գործնականում բոլոր ոլորտներում ապա իրողությունների ազեցության տակ այս նոր ծրագրում ընդամենը մեկ անգամ է արձանագրվում հեղափոխական զարգացման՝ տնտեսական հեղափոխության մասին դա էլ կարծում եմ կարելի է համարել որպես մահացող էյֆորիայի վերջին ճիչ»,-ասաց Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝այսօրվա ներկայացրած կառավարության ծրագրը շատ բաներով իր էության մեջ կրկնում է 2017 թվականի Կառավարության ծրագրին, և միակ տարբերությունը, որ կա վերբերում է ոչ թե ծրագրի բովանդակությանը, այլ գեղարվեստական կողմին: Մինասյանը ընդգծեց՝ այս ծրագրում շատ են մակդիրները և ածականները:
«2017 թվականին մեր երկիրը արձանագրել է 7,5 % տնտեսական աճ, անցած տարի՝ 6.5 % աճ, այն պարագայում, երբ 2018 թվականը սկսեցինք տնտեսական ակտիվության բավական բարձր ցուցանիշով 10,7 %, իսկ տարին այդ մեծ դրականի շնորհիվ ավարտեցինք 5,8 % աճով: Այսինքն՝ տարվա վերջում մենք գործնականում շուրջ 5% նվազեցրինք մեր ակտիվությունը»,-նշեց Մինասյանը և հավելեց՝ այս ցուցանիշը հեղափոխական տնտեսաության աճ չէ:
Առավել մանրամասն` տեսանյութում: