26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեր բանակը, մեր զինվորականները չպետք է խաղաթուղթ լինեն արկածախնդիր վարչապետի ձեռքերում

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Ամփոփելով Սիրիա հայկական զորախումբ ուղարկելու կապակցությամբ իմ կողմից բարձրացված աղմուկի առաջին օրը՝ փաստում ենք՝

1. Իշխանությունները խճճվել են՝ հորինելով իրենց աղաղակող ապօրինության իրավական հիմնավորումներ։ Վերջում կանգ առան Հայաստանի և Սիրիայի ՊՆ-ների միջև 2001 (!!!) թվականին ստորագրված ինչ-որ համաձայնագրի վրա։

2. Իշխանությունները այդպես էլ չեն հրապարակում Սիրիայի կառավարության պաշտոնական դիմումը Հայաստանին։

3. Ոչ մի փաստարկված խոսք, ոչ մի իրավական հիմք Սիրիայում մեր տղաների պաշտպանության և այլ երաշխիքների մասին։

4. Իշխանություններն ընդունեցին իմ պնդումը, որ մեր զորախումբն այնտեղ է Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ։

Թեման շարունակելու է մնալ իմ ուշադրության կենտրոնում։ Մեր բանակը, մեր զինվորականները չպետք է խաղաթուղթ լինեն արկածախնդիր վարչապետի ձեռքերում»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ