23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Բաքուն հերքում է Բուդապեշտի հետ գործարքը

Ադրբեջանի ներկայացուցիչները  հերքել են այն տեղեկությունը, ըստ որի Հունգարիայում ցմահ բանտարկության դատապարտված Ռամիլ Սաֆարովի տարհանձնման դիմաց Բաքուն մեծ գումարներ է ներդրել Հունգարիայի պետական պարտքերը ծածկելու համար: Հունգարիայում Ադրբեջանի դեսպանը այդ լուրերն “անհեթեթ” է անվանել եւ բացառել է Բաքվի ու Բուդապեշտի միջեւ որեւէ գործարքի հավանականությունը, հաղորդում է “Reuters”-ը:

“Ադրբեջանի նավթային ֆոնդը չի նախատեսում Հունգարիայի պետական պարտատոմսերում կամ ցանկացած այլ ֆինանսական կառուցվածքներում  ներդրումներ անելու հավանականություն”,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ, որի համաձայն եթե նույնիսկ Հունգարիան եւ Ադրբեջանը բանակցություններ են վարում տնտեսական համագործակցության շուրջ, ապա դրանք կապ չունեն Սաֆարովի հետ:

Մինչեւ Սաֆարովի տարհանձնումը, հունգարական ԶԼՄ-ները գրում էին, որ Բաքուն կարող է ներդնել միայն 2-3 մլրդ եվրո, որոնք ստացել է որպես եկամուտ նավթի արտահանումից, հունգարական պարտատոմսերի հատուկ սերիա գնելու համար: Տեղեկություններ կային նաեւ, որ Բուդապեշտը բանակացություններ է վարում Ստամբուլի եւ Բաքվի հետ` Թուրքիայի եւ Ադրբեջանի ազգային արժույթներով պետական պարտատոմսեր թողարկելու շուրջ, քանի որ Հունգարիային չի հաջողվում դուրս գալ եվրոպական պարտատոմսերի շուկա չափազանց բարձր եկամտության պատճառով, որը գրանցված է իր պետական ակտիվներում ներդրողների կողմից: Այս տարվա հուլիսին Հունգարիայի պետական պարտքերի գործակալությունը հայտարարել էր այլընտրանքային պարտատոմսերի շուկաներ փնտրելու մասին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ