Ռոբերտ Քոչարյանը կթաքնվեր քննությունից եւ կխոչընդոտեր. դատախազ /տեսանյութ/
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ, քիչ առաջ մերժեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքը: Անփոփոխ մնաց կալանքի ժամկետը երկարաձգելու՝ առաջին ատյանի դատարանի որոշումը։ «Ռոբերտ Քոչարյանը կշարունակի մնալ կալանքի տակ»,- լրագրողներին ասել է մեղադրող դատախազ Վահագն Մուրադյանը:
Հիշեցնենք, ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը դատարանի այս որոշումը բացասական է գնահատել.
«Էս որոշումը հարյուր տոկոսով քաղաքական բնույթի որոշում է, քաղաքական պատվերի շրջանակներում կայացված։ Իրավաբանությունն էս որոշման մեջ հավասար է զրոյի»:
Մանրամասները՝ տեսանյութում: