08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Հայ գերիների կարգավիճակը տարբեր էր. Լարիսա Ալավերդյան

“Ընդդեմ իրավական կամայականության” հասարակական կազմակերպության տնօրեն Լարիսա Ալավերդյանը “Հայելի” ակումբում անդրադառնալով  Ադրբեջանում հայտնված եւ արդեն Հայաստանին վերադարձված գերիների մասին՝ մասնավորապես նշեց, որ  Մամիկոն եւ Արսեն Խոջոյանների դեպքը շատ տարբեր է Հակոբ Ինջիղուլյանի դեպքից: Նրա խոսքով, Հակոբը, ի տարբերություն նախորդների՝ զինվորական շորերով է հայտնվել Ադրբեջանում:

”Ադրբեջանը շահագրգռված է, որ քաղաքականացնի գերիների թեման եւ ստվեր գցի Հայաստանի բանակի վրա”,- ասաց Լարիսա Ալավերդյանը:

 24 տարվա ընթացքում Ադրբեջանում հայտնված հայաստանցի ոչ մի գերի վերադարձվելուց հետո չի դատվել, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ նույնիսկ  մահապատժի են ենթարկվում:

Լարիսա Ալավերդյանի  կարծիքով, եթե հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանն արդեն ցանկությունն է հայտնել հանձնվել երրորդ երկրին, ապա դա այդպես էլ կլինի: Միայն ՝ երրորդ երկրում հայտնվելուց հետո  Հակոբը  կվերադարձվի հայրենիք:

Հիշեցնենք, որ Հակոբ Գեւորգի Ինջիղուլյանը հայտնվել էր ադրբեջանական տարածքում էր հայտնվել 2013թ. օգոստոսի 8-ի առավոտյան ղարաբաղա-ադրբեջանական սահմանում չկողմնորոշվելու հետեւանքով:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ