28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սամվել Բաբայանի նոր հայտը

Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին նախարար Սամվել Բաբայանն առաջարկում է պաշտոնական Երևանին ու Ստեփանակերտին բանակցային գործընթացի համար միասնական փաստաթուղթ մշակել: Այս մասին Բաբայանն ասել է «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում:

«Քաղաքական ուժերը Հայաստանի ղեկավարության գլխավորությամբ պետք է նստեն, ընդհանուր մի փաստաթուղթ մշակեն, որով առաջնորդվելու է ոչ միայն Փաշինյանը»,- ասել է Բաբայանը:

Նա նշել է, որ այդ փաստաթղթի բովադնակությանը ծանոթ պետք է լինի նաև ժողովուրդը, մասնավորապես, թե կողմերը ինչ զիջումների են պատրաստվում գնալ:

Լրագրողի հարցին՝ Սամվել Բաբայանը հնարավոր համարո՞ւմ է, որ Արցախի հարցով կարող են գաղտնի պայմանավորվածություններ ձեռք բերվել, վերջինս այսպես է արձագանքել.

«Այսպես ձևակերպեմ. ժամանակին եղել է՝ գաղտնի, ոչ գաղտնի, պայմանավորվել են, արդեն համաձայնվել են ինչ-որ փոխզիջումների, բայց վերջում չի ստացվել: Եկեք դա քննարկենք: Պատճառն այն է, որ չի լինելու դա, ինչքան էլ դուք գաղտնի քննարկեք, համաձայնվեք, մի սեղանի շուրջ Ադրբեջանի հետ համաձայնության գաք կամ Ադրբեջանը դիմի միջազգային կազմակերպություններին, գերտերություններին՝ հայկական կողմի վրա ճնշում գործադրելու համար, հայկական կողմը գա համաձայնության էս հարցում կամ մյուս հարցում, կներեք, չի ստացվելու: Դա չլինող հարց է», – ասել է Բաբայանը:

Խոսելով «Իգլայի» գործով իր դատավարության մասին, Բաբայանը նշեց, որ ինքը գնալու է մինչև վերջ՝ արդարացման համար, նույնիսկ մինչև Եվրադատարան։

«Այդ հոդվածները երկուսն էլ համաներման տակ են ընկել, կարող էի և չբողոքել, բայց ես բողոքել եմ և գնալու եմ արդարացման, որովհետև բոլորը գիտեն, որ Վրաստանից ոչ ոք հրթիռ չի բերել Հայաստան։ Սուտ է»,- ասաց Բաբայանը։

Նա պնդեց, որ իրեն մեկուսացրել են ոչ միայն Սեյրան Օհանյանին աջակցելու համար, այլև կոնկրետ Ղարաբաղի հարցի պատճառով․ «Ղարաբաղցիներին հարցրեք՝ 2017 թվականին Հայաստանի այն ժամանակվա գործող նախագահը ձեզ հետ ինչի՛ մասին է բանակցել, ի՛նչ զիջումներ պետք է անեիք, ո՛նց պետք է անեիք։ Ղարաբաղի ղեկավարությանը այդ հարցերն ուղղեք, որ հիմա բլբլում էին, թող էն ժամանակ բլբլային»։

Բաբայանն անգամ անուններ նշեց, որ հարցեր ուղղեն Ռազմիկ Պետրոսյանին և Արմո Ծատրյանին, թե ի՛նչ էին քննարկում 2017 թ․ դահլիճում հավաքված։ Սամվել Բաբայանը հայտարարել է, որ պատրաստվում է առաջադրվել Արցախի նախագահական ընտրություններին:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ