Հ3-ը վաճառվել է․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Թերթի տեղեկություններով՝ վերջին շրջանում քաղաքական ակտիվ գործունեությունից հեռացած Արթուր Բաղդասարյանին պատկանող «Հ3» հեռուստաընկերությունը վաճառվել է. այն գնել է մի ռուսական ընկերություն, եւ առաջիկայում երթերում կհայտնվի «ABC» տարբերանշանով:
Հավաստի տեղեկություններով՝ ռուսները նախագծում լուրջ գումարներ են ներդրել, նախատեսված է, որ հեռուստաընկերության քաղաքական սրությունն ավելի է ուժեղանալու»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: