08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Չպիտի ասես, որ մարդը ՀՀ քաղաքացի էլ չպիտի լինի. Ռուստամյան

”Չպիտի դնես ու ասես, որ մարդը պիտի ՀՀ քաղաքացի էլ չլինի, այնպես լինի, այսպես լինի, դա արդեն ուրիշ տեղ է լրիվ տանում, սխալ տեղ է գնում, սա կառուցողկան մոտեցում չէ”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը` պատասխանելով հարցին, թե մտահոգություն չկա, որ նախագահ Սերժ Սարգսյանը սահմանադրական բարեփոխումների արդյունքում ցանկանում է հաջորդ ընտրություններից հետո Աժ նախագահ դառնալ ու նման կերպ չկորցնել իշխանությունը: 

Նա կարծում է, որ Ազգային ժողովը պետք է ունենա հստակ լիազորություններ, որտեղ քաղաքական ուժերը դերակատարություն կունենան անկախ իշխանության հարաբերությամբ տոկոսային տաբերությունից, ընդդիմության մասին օրենք ընդունվի, ապա այդ ԱԺ նախագահը չի կարողանա տնօրինալ այնպես, ինչպես որ ցանկանա: ”Այդպիսի Ազգային ժողովի նախագահին հնարավորություն չի տրվում,որ նա դառնա գորշ կարդինալ ու գենսեկի հնարավորություն ունենա: Մենք խոսում ենք նրա մասին, որ ամեն մեկն իր լիազորությունն ունենա”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ