30 Ապրիլի, Երեքշաբթի, 2024
KFC

«Մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչեւ անհրաժեշտ ստանդարտները մշակվեն. Իրատես

Ասում են, թե «Իմ քայլը» թիմի պաշտոնյաների անհարիր պահվածքը, ինչպես հումորով ասաց նույն խմբակցության թերթի աղբյուրը, հիմք է դարձել, որ նրանց հրամայվի «մեկ ամսով սկոչել բերանները, ինքնուրույն հագնել պալտոները»` մինչեւ անհրաժեշտ ստանդարտները մշակվեն, եւ որպես ուղեցույց դրվեն նրանց սեղաններին` սերտելու համար:

Ընդ որում, նույն աղբյուրի փոխանցմամբ, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը, կառավարության վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը, ԱԱԽՔ Արմեն Գրիգորյանը, որոնք «սորոսականների» համբավ ունեն, եւ որոնց պաշտոնավարումը ռուսական «ռազմավարների» սրտով չէ, ամեն րոպե կարող են թողնել պաշտոնները:

Ի դեպ, Դավիթ Սանասարյանի գործունեությունն առանձնապես չի հիացնում նաեւ երկրի առաջին դեմքին, եւ որոշված էր, որ նա պետք է դառնա պատգամավոր, ազատելով այդ պատասխանատու եւ կարեւոր «պոստը», սակայն ռուսաստանյան հայտնի մեծահարուստներից մեկի «թեթեւ ձեռքով» նա մնաց իր տեղում:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ