06 Հոկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Հակառակորդը խախտել է հրադադարի ռեժիմը. մեքենան դարձել է թիրախ

Հակառակորդը երեկ՝ ապրիլի 14-ի երեկոյան, նորից խախտել է հրադադարի ռեժիմը եւ կրակ բացել Տավուշի մարզի սահմանամերձ հայկական գյուղերի ուղղությամբ: Այս տեղեկությունը Henaran.am-ի հետ զրույցում հաստատեց Չորաթան գյուղի գյուղապետ Վարուժան Բաղմանյանը:

Գյուղապետի փոխանցմամբ կրակոցները եղել են Ներքին Կարմիրաղբյուր, Մովսես և Այգեպար գյուղերի ուղղությամբ:

Նա նշեց, որ կրակոցները տեւել են մինչեւ ուշ գիշեր, այժմ սահմանին հանգիստ վիճակ է: Գյուղապետի փոխանցմամբ օրերս կրակահերթի թիրախ է հանդիսացել նույն գյուղի բնակիչ Արման Մկրտչյանի ավտոմեքենան:

“Արմանի մեքենային խփել էին հենց ընթացքի ժամանակ, լրիվ շարքից հանել են, լավ էր դաշտերում աշխատող գյուղացիք չեն վնասվել: Մեր ու իրանց այգիները իրար կպած են”,-հավելեց գյուղապետը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ