23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

9 ամիս է մենք իշխանություն չենք, բա ո՞ւր են սփյուռքից ներդրումները

ՀՀԿ խոսնակ, ԱԺ վեցերորդ գումարման նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադառնալով հարցին, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է տնտեսական հեղափոխություն իրականացնելու մասին, բայց Արարատի մարզպետը նշում է, որ կոկորդիլոսի բիզնես սկսելու հարցում էլ խնդիրներ կան, ասաց.

«Փաշինյանը հայտարարում է հայտարարելու համար, ինքը լավ հռետոր է, բայց շատ վատ կառավարիչ: Իրենից լավ վարչապետ դուրս կգա այնքանով, որքանով ինձնից լավ տիեզերագնաց: Փաստը ցույց է տվել, որ բոլոր ոլորտներում իր ցուցանիշները գահավիժում են: Ի՞նչ տնտեսական հեղափոխության մասին կարող է խոսք լինել, եթե աշխատատեղեր են կրճատվում: Այնտեղ էլ, որտեղ հույս կա, որ աշխատատեղեր կբացվեն կամ ինքը գնում ու բացում է, դրանք նախագծեր են, որոնք սկսվել են մեր իշխանության տարիներին: Հիմա այս քանի օրը մի տեղ էլ է բացելու կա՛մ ինքը, կամ իր ներկայացուցիչներից մեկը: Բայց էլի եմ կրկնում` դրանք նախագծեր են, որոնք սկսվել են մեր ժամանակ, իր իշխանության օրոք դեռ որեւէ գլոբալ ծրագիր չի արվել: 9 ամիս է մենք իշխանություն չենք, բա ո՞ւր են սփյուռքից ներդրումները: Ասում էին` մենք ենք խանգարում, բա ուր մնացին սերժթանկյանների խոսքերը, որ կգանք, երդրում կանենք: Էս ինչո՞ւ չեն գալիս»:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ