Հովիկ Աբրահամյանը իմիջի խնդիր չունի. քաղաքագետ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ քաղաքագետ Սերգեյ Մինասյանը խոսեց Տիգրան Սարգսյանի հրաժարականի և Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ պայմանավորված հասարակության ակնկալիքների մասին:
“Այն հանգամանքը, որ Հայաստանում վերջին մեկ մեկ ու կես տարվա ընթացքում բոլոր բարեփոխումները բերեցին քաղաքացիական ակտիվիստների բուռն արձագանքին, ապա կարելի է ասել, որ Տիգրան Սարգսյանը պիտի գնար”,-նշեց Սերգեյ Մինասյանը:
Քաղաքագետը նկատեց, որ ի դեմս Հովիկ Աբրահամյանի երկրի նախագահն և քաղաքական վերնախավը, որպես վարչապետ ցանկանում են ունենալ մի մարդու, որը ունի դրական իմիջ հասարակության մեջ: Հովիկ Աբրահամյանը իմիջի խնդիր չի ունենա, քանի որ իշխանության գլխավոր խնդիրը դա առաջին հերթին ընդլայնելն է Սերժ Սարգսյանի և իշխող վարչակարգի քաղաքական դիրքերը:
Մինասյանի դիտարկմամբ այս նշանակմամբ քաղաքական դաշտում՝ իշխանությունը կունենա ավելի լայն քաղաքական հենարան:
“Տիգրան Սարգսյանի կառավարության ընթացքում առաջացած քաղաքական լարվածությունը նվազեցնելու համար ինչ՞ու նշանակել հենց Հովիկ Աբրահամյանին, մի կողմից պետք է հաշվի առնել, որ , երկու անգամ Հովիկ Աբրահամյանը ղեկավարել է ՀՀԿ նախընտրական շտաբը, այստեղից էլ հետևություն , որ Հովիկ Աբրահամյանը կազմակերպչական լուրջ ձիրք ունի և նրա նշանակումը կարող է բերել իրոք կայունացման:”,-պարզաբանեց Մինասյանը: