23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Սա է այն ամենը ինչ պետք է ասել Նիկոլ Փաշինյանի մասին

Այսօր Նուբարաշեն ՔԿՀ-ում մահացել է «Հայոց արծիվներ.միասնական Հայաստան» կուսակցության նախկին փոխնախագահ, Haynews.am լրատվական կայքի սեփականատեր եւ գլխավոր խմբագիր, ազատամարտիկ ՄՀԵՐ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ: Նա 44 օր գտնվում էր հացադուլի մեջ՝ իր հանդեպ հարուցված կաշառքի վերաբերյալ մեղադրանքը համարելով շինծու եւ սարքված: 

Անդրադառնալով վերոնշյալին` «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ  նախագահ ՆԱՐԵԿ ՍԱՄՍՈՆՅԱՆՆընդգծում է, որ «նոր Հայաստանում» լրագրողը 44 օր հացադուլ անելուց հետո մահանում է կալանավայրում` նախնական կալանքի ժամանակ. «Սա է այն ամենը ինչ պետք է ասել Նիկոլ Փաշինյանի եւ իր, մեղմ ասած, կիսագրագետ պատգամավորների ու պաշտոնյաների վարած քաղաքականության մասին: Հայաստանում լրագրողը մահանում է հացադուլից, իսկ մամուլը լռում է: Սա է այն ամենը ինչ փոխվել է «նոր Հայաստանում»:

Տեղի ունեցածին իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է նաեւ Հանրային հեռուստաընկերության «Օրակարգ» լրատվական ծառայության նախկին ղեկավար-պրոդյուսեր ԱՐՏԱԿ ՀԵՐԻՔՅԱՆԸ` հիշեցնելով. «Մինչ մարդը մահանում էր հացադուլի պատճառով, մենք ախորժակով ուտում էինք մամուլ նետվող «ինֆորմացիոն տուշոնկաները». քննարկում էինք խաշկերույթն իր բոլոր մանրամասներով, պարզաբանում պահանջող ու չպարզաբանվող հայացքներ վերլուծում, զվարճանում Եկատերինի արկածներով…»:

«Զորակցություն հայրենյաց պաշտպանին» ՀԿ նախագահ ԱՆԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆՆ էլ նշում է, որ ցավով տեղեկացել է, որ երկարատև հացադուլից հետո բանտում մահացել է Մհեր Եղիազարյանը, որը բողոքում էր իր դեմ հարուցված քրեական գործի կապակցությամբ եւ իրեն համարում քաղբանտարկյալ. «Այս ուր հասանք, սիրելի հայրենակիցներ… Նիկոլի դատարանը անմեղ մարդկանց է դատապարտում, մի կերպ դիմանում ենք, բայց հիմա արդեն Նիկոլի բանտում մարդ է մահանում՝ սա ինչպես ենք հանդուրժելու: Սիրո եւ համերաշխության հեղափոխությունը շատերին տուն ցավ ու արցունք բերեց: Թացն էլ չորի հետ խառնած՝ հեղափոխական իշխանությունը սկսեց արդարություն հաստատել միանգամայն յուրովի մեթոդներով, սկսեց քայլել-անցնել մարդու տարրական իրավունքների վրայով… Եվ չկա ոչ մեկը, որ բռնի Նիկոլի կործանարար ձեռքը, ասի տղա ջան, մի արա բաներ, որոնց պատասխանը չես կարողանալու վաղը տալ: Մի՛ կալանավորիր երկրորդ նախագահին, մի՛ հալածիր սեփական ընդդիմախոսներին, մի՛ վարձիր ֆեյքեր եւ մի հայհոյիր այն մարդկանց, ովքեր համարձակվել են քեզ քննադատել: Ես չգիտեմ, որքանով էր փաստարկված Մհեր Եղիազարյանի գործը կամ թե ինչ հիմքերով էին նրան կալանավորել: Բայց փաստ է, որ նա ընդդիմադիր կայքի խմբագիր էր, հանդես էր գալիս իշխանությունների հրապարակային քննադատությամբ: Նաեւ փաստ է, որ ամիսուկես տեւած հացադուլի ընթացքում այս մարդուն ոչ ոք տիրություն չարեց»:

Փաստաբան, իրավապաշտպան ՂԵՎՈՆԴ ՊԱՊՈՅԱՆԻ գնահատմամբ` այս ցավալի դեպքը կարող է եւ դատական սխալի հետևանք լինել, իսկ եթե դա այդպես է, ապա պատասխանատվությունը պետք է շատ խիստ լինի. «Երեւանի Ընդհանուր իրավասության դատարանը մերժել է կայքի պատասխանատու Մհեր Եղիազարյանի պաշտպանի միջնորդությունը՝ խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ: Ցավակցում եմ Եղիազարյանի հարազատներին»:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ