07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Որպես ՀՀ «թասիբ» ունեցող քաղաքացի՝ միայն կարող եմ ասել, որ այդ գումարը, որը ստացել եմ, ինձ համար որևէ բարոյական բեռ չեղավ. Արթուր Մեսչյան

Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադառնալով գերատեսչություններում աղմուկ բարձրացրած պարգևավճարներին՝ խոստովանեց, որ տեղյակ չէ, թե քաղաքապետարանից իր հավեհամարին որքան գումար են փոխանցել, սակայն լավ գիտի, թե տվյալ գումարն ինչ է արել։

«Թե ինչ եմ արել այդ գումարը՝ ձեզ չեմ ասի, այսինքն, թե ինչով եմ զբաղվում իմ կյանքում, չնայած այս բառից զզվում եմ՝ բարեգործություն, այս մասին չեմ խոսում։ Ինչպես ասում են, այդ գումարն ինչպես եկավ, այնպես էլ գնաց։ Երբևէ չեմ ասել, բայց պետք է ասեմ՝ այդ գումարը, որը փոխանցել էին իմ հաշվեհամարին, չի նշանակում, որ իմ մեկ սենյականոց  բնակարանից տեղափոխվեց չորս սենյականոց բնակարան, 1994 թվականի մեքենան դարձավ «Մերսեդես բենց» մակնիշի, և այլն։ Ես ասում եմ, որ Երևանում պետք է մաքսիմում քիչ տեղ զբաղեցնեմ՝ մեքենայով, բնակարանով և ամեն ինչով։ Այսինքն՝ գիտեմ՝ ինչ եմ արել այդ գումարը և գիշերը հանգիստ քնում եմ։ Որպես ՀՀ «թասիբ» ունեցող քաղաքացի՝ միայն մի բան կարող եմ ասել, որ այդ գումարը, որը ստացել եմ, ինձ համար որևէ բարոյական բեռ չեղավ»,- ասաց Ա. Մեսչյանը։

Նրա բնորոշմամբ՝ պարգևավճարների վերաբերյալ աղմուկը շատ էր։

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ