03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Երեւանի ավագանում «Իմ քայլը» դաշինքի երեք անդամի լիազորությունները դադարեցվել են

«Իմ քայլը» դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երեւանի ավագանու երեք անդամի լիազորությունները դադարեցվել են: Այս մասին, այսօր՝ հունվարի 22-ին, ԿԸՀ արտահերթ նիստում հայտնել է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը:

Նիստի ընթացքում քննարկվեց Երեւանի ավագանու անդամ ընտրված եւ լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամների մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին տալու մասին արձանագրությունների կազմման հարցը:

«Երեւանի քաղաքապետի կողմից ստացել ենք մի քանի արձանագրություն, որով դադարեցվել են «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի Երեւան քաղաքի ընտրական ցուցակում ընտրված Երեւան քաղաքի ավագանու անդամներ Սաշա Կատվալյանի, Վահագն Գրիգորյանի եւ Արման Իսկանդարյանի ավագանու անդամի լիազորությունները»,- նշեց Մուկուչյանը:

Նրա խոսքով՝ Երեւանի ավագանու անդամ ընտրված եւ լիազորությունները դադարեցված ավագանու բոլոր անդամների մանդատները հանձնվելու են կուսակցության կամ կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին:

Երեւան քաղաքի լիազորությունները դադարեցված «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ավագանու անդամների մանդատները տրվում են դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածուներին՝ Արման Անտոնյանին, Անահիտ Ասատրյանին եւ Տիգրան Ասատրյանին:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ