25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ուզում եմ հասկանալ՝ որն է պրոֆեսոնալիզմի Նիկոլի չափանիշը. Նարինե Մկրտչյան

Մամուլի ազգային ակումբի նախագահ Նարինե Մկրտչյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Այսօր ԱՄՆ-ում ՀՀ նորանշանակ դեսպան Վարուժան Ներսիսյանն իր հավատարմագրերն է հանձնել ԱՄՆ նախագահ Թրամփին: Անկեղծ ասած, Ներսիսյանի ազգանունն ինձ ոչինչ չէր հուշի, եթե պատահաբար չտեսնեի նրա լուսանկարը Թրամփի հետ: Հիշեցի անցյալ-գնացյալ մի պատմություն այդ մարդու հետ կապված:

Շատ տարիներ առաջ Մեծ Բրիտանայի դեսպանատունն ինձ հրավիրեց մասնակցել լրագրողական մի մրցույթի, որը նախատեսում էր երկշաբաթյա վերապատրաստում և հանդիպումների շարք Լոնդոնում: Մրցույթի երկու փուլերն անցա, հասա վերջին՝ հարցազրույցի փուլին, որին որպես հարցազրույց անցկացնող հանձնաժողովի «դրսից անդամ» ընդգրկված էր նաև Վարուժան Ներսիսյանը, որն այդ ժամանակ կա՛մ ԱԳՆ-ում էր աշխատում, կամ ԱԺ-ում: Ինչևէ: Թեպետ մրցույթի մյուս մասնակիցների հետ հարցազրույցն անցկացվել էր հայերենով, ինձ հետ Ներսիսյանը սկսեց խոսել անգլերենով: Հանձնաժողովի մյուս անդամները 2-3 հարց տվեցին, իսկ Ներսիսյանը, հոնքերը կիտած, խիստ նայելով իմ կողմը, սկսեց հարցեր տալ քաղաքականությունից և վերջում հարցրեց՝ «Դուք քաղաքականությա՞մբ եք զբաղվում»: Թեպետ դա ավելի շատ մեղադրանքի պես հնչեց, քան հարցի, բայց պատասխանս մոտավորապես հետևյալն էր՝ ես քաղաքական լրագրող եմ և իմ հոդվածների գնահատականները կարող են նաև քաղաքական բնույթ կրել:

Մրցույթը չանցա, մերժման հիմնավորումն այս էր՝ բարձր որակավորման պատճառով վերապատրաստման կարիք չունեմ: 

Վարուժան Ներսիսյանը դեմ էր քվեարկել իմ թեկնածությանը՝ պնդելով, որ ես քաղաքականությամբ եմ զբաղվում: Նա ինձ անձամբ չէր ճանաչում, քվեարկելիս աձնական մոտիվներով չէ, որ առաջնորդվել էր. ակնհայտ էր, որ հանձնարարություն էր կատարում: Այդ մարդուն և նրա դեմքը ես կմոռանայի, եթե տարբեր միջոցառումների ժամանակ չտեսնեի ինձ ուղղված նրա ծակող հայացքը:

Ես միշտ մտածել եմ, որ ոչ այնքան իշխանությունը, որքան ՀՀ իշխանության մեջ ներդրված ռուսական ազդեցության և ԿԳԲ-ի գործակալներն են, որ տարիներ շարունակ պայքարել են իմ և իմ նմանների դեմ:

Եվ հիմա, երբ Նիկոլը հայտարարել է, թե դեսպանների պաշտոնում նշանակելու է միայն պրոֆեսիոնալ դիվանագետների, ուզում եմ հասկանալ, թե ո՞րն է պրոֆեսիոնալիզմի Նիկոլի չափանիշը՝ Հայաստանի շահերի՞ն ծառայելը, թե՞ տարիներ շարունակ այլ երկրների հատուկ ծառայություններին, որոնք վերահսկողության տակ են պահում ՀՀ ներքին և արտաքին քաղաքականությունը: Հայաստանի ձախողման պատճառներից մեկը նաև դա է: 
Վարուժան Ներսիսյանին գործուղում եք ԱՄՆ, որ ի՞նչ անեք: Ո՞վ է, ի վերջո, ուղղորդում ՀՀ արտաքին հարաբերությունները»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ