23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարգելի՛ Նիկոլ, մամուլը կամ հասարակությունը մեղք չունեն, երբ Ձեր տիկինը լոբի մաքրելուց կամ տոլմա փաթաթելուց նկար է տեղադրում

Անի Կաղինյանը Ֆեյսբուքում գրում է.

«Այսօր լսեցի Նիկոլի լայվի վերջին հատվածը, որտեղ մեղադրանքներ էին հնչում մամուլին ու հասարակությանը, որ խառնվում են իրենց գնումներին, խաշ ուտելուն, իրենց ընտանեկան կյանքին:

Հարգելի՛ Նիկոլ, մամուլը կամ հասարակությունը մեղք չունեն դրանում, երբ Ձեր տիկինը լոբի մաքրելուց կամ տոլմա փաթաթելուց նկար է տեղադրում համացանց, երբ Ձեր որդին արձակուրդի է գալիս բանակից, ու Դուք գնում եք խաշ ուտելու, երբ Ձեր ընտանիքի անդամները տնից փախնում են և գնում նկարվելու տոնածառի տակ, երբ Ձեր ընտանիքի անդամները դարձել են բլոգերներ, երբ Դուք ինքներդ սելֆիի ձողը առած նկարներ եք անում:

Մամուլը և հանրությունը հայելու նման ընդամենը արձագանքում է Ձեր ընտանեկան նկարներին և գրառումներին: Սա կանխելու համար Դուք ինքներդ էլ լավ գիտեք ինչ պետք է անեք»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ