05 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չի փոխվելու այն քաղաքացու կյանքը, որը պառկել է բազմոցին և սպասում է, որ մի բան կփոխվի. Վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում «Զրույց քաղաքացու հետ» ուղիղ եթերի ժամանակ անդրադաձավ տնտեսության մեջ խոստացված թռիչքային փոփոխությանը։

«Ինչ վերաբերում է հարցին, թե, ի վերջո, տնտեսության մեջ թռիչքային փոփոխություն ե՞րբ է լինելու, երբ արձանագրենք տեղի ունեցած փոփոխությունների առանցքային կարևորությունը և անշրջելիությունը և տնտեսության մեջ կիրառենք նույն բանաձևը, որ բանաձևը կիրառել ենք քաղաքական փոփոխությունների ընթացքում։

Հետագա փոփոխությունը աշխատանքով պետք է տեղի ունենա, և կառավարության խնդիրն է խրախուսել աշխատանքը։ Չի կարող լինել այնպիսի ռեժիմ, երբ որևէ մեկը, տանը բազմոցին պառկած, սպասում է, թե երբ է կառավարությունը փոխելու իր կյանքը։ Այդ մարդու կյանքը չի փոխվելու երբևէ և ընդհանրապես։ Հիմա մենք քաղաքական հեղափոխությունից քայլելով գնում ենք դեպի տնտեսական հեղափոխություն։ Եթե քաղաքացիները մեզ հետ կքայլեն, այդ հեղափոխությունը կլինի։ Երբ երկրի վարչապետի պաշտոնակատարը մտնում է խանութ՝ մի շիշ կոնյակ առնելու, և այդ խանութի աշխատողը ՀԴՄ կտրոն չի խփում, նշանակում է, որ երկրում իսկապես բան չի փոխվել, այդ մարդու կյանքում բան չի փոխվել և չի փոխվելու։

Մարդկանց թվում է, թե եթե հեղափոխություն է եղել, իրենք նախկինում հարկ չեն վճարել, հարկային տեսուչին փող են տվել, հիմա էլ հարկային տեսուչին փող չեն տալու և ամեն ինչ լավ է լինելու։ Չի լինելու այնպես, որ մարդիկ հարկ չվճարեն և կառավարությունից պահանջեն լավ ճանապարհ։ Մենք ասում ենք հետևյալը՝ ժողովուրդ ջան, մենք չենք լափում ձեր վճարած հարկերը, բայց դուք պետք է վճարեք հարկերը», – հայտարարեց վարչապետը։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ