06 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Մտածված քայլ. ինչ է նշված եղել անվավեր քվեաթերթիկի վրա. Ժողովուրդ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ խորհրդարանի պատմության մեջ երեկ առաջին անգամ ԱԺ նախագահն ընտրվեց միաձայն. եթե նախկինում ընդդիմադիր խմբակցությունները կա՛մ բոյկոտել են ԱԺ նիստն ու չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը, կա՛մ այլընտրանքային թեկնածու են առաջադրել, ապա երեկ, ընդհակառակը, ոչ միայն իշխանական «Իմ քայլը» դաշինքը, նաև ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունները կողմ քվեարկեցին Միրզոյանին:

Արդյունքում նա ստացավ 131 կողմ եւ 0 դեմ ձայն: Միայն մեկ քվեաթերթիկ է ճանաչվել անվավեր:

Թերթը տեղեկացավ, որ անվավեր քվեաթերթիկի վրա նշում է արվել և՛ «կողմ», և՛ «դեմ» վանդակում: Կասկածներ կան, որ քվեաթերթիկը պատգամավորն անվավեր է դարձրել մտածված: Թե ով է եղել այդ պատգամավորը, խորհրդարանական մեր աղբյուրները դժվարացան մատնանշել»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ