27 Ապրիլի, Saturday, 2024
KFC

Ուշադիր եղեք, որ հանկարծ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստանի» հարաբերությունները չլարվեն. Իրատես

«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե ուրբաթ օրը ԱԺ դահլիճում օրենքի խախտմամբ տեղի ունեցած «Իմ քայլը» դաշինքի փակ նիստի ժամանակ պատգամավորները սովորել են քվեարկության կոճակներից օգտվելու փոքր քայլերի արվեստը, ունկնդրել Նիկոլ Փաշինյանի հունվարյան հեղափոխական թեզիսները, որի ընթացքում, ի շարս այլ հարցերի, իր բազմաբնույթ պատգամավորական լսարանին Փաշինյանը հարկ է համարել զգուշացնել.

«ԱԺ ամբիոնը ճիշտ օգտագործեք. այս ամբիոնը շատ կարեւոր նշանակություն ունի, մենք այս ամբիոնով ենք հասել հաջողության: Խնդրում եմ նաեւ ուշադիր լինել, որ հանկարծ ԲՀԿ եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների հարաբերությունները չլարվեն»: Վերջին «հեղափոխական կոչն» ուղղված է եղել ԱԺ ղեկավարությանը, որպեսզի այն կարողանա իրավիճակը վերահսկել:

«Չի ստացվի, «Իմ քայլի» խորհրդարանական ղեկավարությունում մեկը մեկից արտառոց ֆիգուրներ են, ֆորսմաժորների պակաս չենք ունենալու»,- ասաց ԱԺ հնաբնակ մեր զրուցակիցը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ