24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Այ կլասիկ զրպարտիչ, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում. Պատգամավորը՝ Դանիել Իոաննիսյանին

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն արձագանքել է «Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության համակարգող Դանիել Իոաննիսյանին, որը հայտարարել էր, թե Հայկ Սարգսյանը պատգամավոր է ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն։

«Հարգելի ընկերներ, ոչ անհայ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր պատին գրել է, թե իրենք տեղեկատվություն ունեն, որ ես պատգամավոր եմ ընտրվել վարչական ռեսուրսի բազմաթիվ չարաշահումներով և շուտով նյութերը կուղարկեն Հատուկ քննչական ծառայություն: Միաժամանակ, էդ խեղճուկրակն իր փորած փոսը չընկնելու համար, հայտնում է՝ « Բայց եթե այդ մասին տեղեկություններ ունեք` գրեք ինձ, որ ավելի հիմնավոր լինի։ Աղբյուրների գաղտնիությունը երաշխավորում եմ»:

Իր արարքին պատշաճ դիմելաձև էի մտածում, մեկ էլ հիշեցի ոչ հեռավոր անցյալում նրա հետ ուղիղ առնչություն ունենցած մեկի՝ Դանիելին բնութագրող դիպուկ ձևակերպումը:

Հուսամ, չեք մոռացել, որ ԱԺ-ում քննարկումների ժամանակ նրան անմեղսունակ որակեցին, սակայն նա չփորձեց հակադարձել կամ վիճարկել: Հավանաբար, շատ փաստարկված էր բնութագիրը և նա անհեռանկար համարեց վիճարկելը: Ուստի, այսուհետ՝ ես նրան կդիմեմ այ ոչ հարգելիս կոչականով, բայց նկատի կունենամ վերոհիշյալ արտահայտությունը՝ չվիճարկելով հեղինակային իրավունքը:

Եվ այսպես, այ ոչ հարգելիս, որ այդպիսի բազմաթիվ տեղեկատվություններ ունեիք, ինչու՞ էիք դրել տակներդ և չէիք հրապարակում՝ իրազեկելու հանրությանը, որ անաշխատ չլինեին ձեզ տրամադրվող գրանտները և, որ ունեք՝ ինչու՞ եք այդպիսի տեղեկություններ մուրալու կոչով դիմում: Ավելի հիմնավորը ո՞րն ա, այ ոչ հարգելիս:

Լայն տարածում ստացած արդի բառապաշարով ասած՝ այ կլասիկ զրպարտիչ, եթե իսկույն ևեթ չհրապարակես, իբրև ձեռքներիդ տակ եղած տեղեկությունները և, խոստացածիդ համաձայն, դրանք չհանձնես Հատուկ քննչական ծառայություն, որ պատկան մարմինները դրանց գնահատական տան, ես քեզ դատի կտամ՝ ինձ զրպարտելու նպատակով ակնհայտ սուտ տեղեկություններ տարածելու համար:

Այ ոչ հարգելիս, չուշացնես, բաճկոնիցս վառվածներն էլ են դարակազմիկ «բացահայտմանդ» սպասում», – Facebook-յան իր էջում գրել է Հայկ Սարգսյանը։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ