23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Ինչ որոշումներ է ընդունել կառավարությունն այսօր

Գործադիրը հաստատել է ՀՀ-ում առաջացած ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման ռազմավարության դրույթների իրականացումն ապահովող 2019-2026 թթ. միջուցառումների ծրագիրն ու գործողությունների պլան-ժամանակացույցը: Ռազմավարությամբ նախատեսվում է ռադիոակտիվ թափոնների և աշխատած միջուկային վառելիքի անվտանգ կառավարման նշված դրույթների համակարգված կազմակերպումն ու իրագործումը, ինչը կհանգեցնի ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման բնագավառում միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների, Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) անվտանգության ստանդարտների ու ՀՀ օրենքներով ու իրավական ակտերով սահմանված պահանջները բավարարող ՀՀ քաղաքականության բարելավմանն ու արդիականացմանը:

ՀՀ-ում «աղտոտողը վճարում է» սկզբունքի ներդրմամբ և ռադիոակտիվ թափոնների փոխադրման, վերամշակման, պահման ու թաղման աշխատանքների իրականացման համար համապատասխան արժեքի սահմանմամբ կխթանվի ՀՀ տնտեսության բոլոր բնագավառներում ռադիոակտիվ թափոնների առաջացման ծավալների նվազեցումը, ինչը հանդիսանում է ռազմավարության կարևոր խնդիրներից մեկը:

Կառավարության որոշմամբ կլուծարվի ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնը: Կենտրոնի  գործառույթները կիրականացնի նախարարությունը: Արդյունքում  կտնտեսվի  29569.4 հազար դրամ, որը պետբյուջեից տարեկան հատկացվել է 17 հաստիքային միավոր ունեցող կենտրոնին:

Նիստի ավարտին վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվել է, թե  ինչ քայլեր են իրականացվելու Հայաստանում՝ Խոսրովի անտառում հայտնաբերված կովկասյան ընձառյուծի պահպանման ուղղությամբ:

Բնապահպանության նախարարի պաշտոնակատար Էրիկ Գրիգորյանը հայտնել է, որ ՀՀ բնապահպանության և ԱՄԷ բնապահպանության ու կլիմայի նախարարությունների միջև ստորագրվելու է կենդանիների բազմացման ծրագրի հուշագիր:

«Որոշ կենդանատեսակներ կան, որոնք վերացման եզրին են եղել, և ԱՄԷ-ի մեր գործընկերները մեծ ծրագրեր են իրականացրել: Վերականգնողական ծրագրից բացի, կարևոր է, որ Սյունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում ստեղծենք բավարար պայմաններ: Կովկասյան ընձառյուծի առկայությունը նշանակում է, որ մեզ մոտ ձևավորված է բավարար էկոհամակարգ»,- ասել է  Էրիկ Գրիգորյանը:

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ