27 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը

Քաղաքապետի թեկնածու Տարոն Ապրեսյանն օգոստոսի 26-ին հայտարարություն էր տարածել,  որ ԿԸՀ-ի կողմից  ԸԸՀ  անդամ է նշանակվել,  ապա  նախագահ է ընտրվել Տիգրան Արբակի Պապանյանը, ով գործող քաղաքապետ, քաղաքապետի թեկնածու Ս. Դարբինյանի քրոջ ամուսինն է ու Վանաձորի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության բաժնի պետը:

Թեկնածուն կասկած էր հայտնել, որ պարոն Պապանյանի` ԸԸՀ-ի նախագահի պաշտոնում գտնվելը  կարող է ազդել ընտրությունների անկողմնակալ և անաչառ ընթացքի վրա` կասկածի տակ դնելով ընտրությունների արդյունքները:   Թեկնածուն  դիմել էր ԿԸՀ-ին` պահանջով վերանայել Տիգրան  Պապանյանի նշանակման  որոշումը:

ԿԸՀ-ն   ներկայացված դիմումը մերժել է` բացատրությամբ, որ այն չի պարունակում փաստարկներ  կոնկրետ իրավախախտման մասին:  Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբի համար անընդունելի է ԿԸՀ-ի պատասխանը, քանի որ  դիմումը հիմնավորվել էր  ՀՀ Ընտրական օրենսգրքի  37-րդ հոդվածի առաջին մասով.

“Ընտրական հանձնաժողոովի անդամն ընտրական հանձնաժողովում գործում է անկախ և չի ներկայացնում իրեն նշանակողին”  և 46-րդ հոդվածի 1-ին  մասի 1-ին  կետով` “Ընտրական հանձնաժողովի որոշումները, գործողությունը կամ անգործությունը կարող է բողոքարկել  յուրաքանչյուր ոք, եթե գտնում է, որ խախտվել է կամ  կարող է խախտվել    իր  սուբյեկտիվ ընտրական իրավունքը” և այս հիմքի վրա էլ  թեկնածուն   ներկայացրել էր  իր պահանջը:

Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբը կոչ է  արել  քաղաքապետի մյուս թեկնածուներին միանալ այս հայտարարությանը և միասնական ճակատով պայքարել,  խնդիրն արդարացի և օրենքի սահմաններում լուծելու համար,սակայն մինչ օրս որևէ թեկնածու չի միացել:  Հարց է առաջանում,   եթե  քաղաքապետի թեկնածուներին չի՞ հետաքրքրում անկողմնակալ  ու անաչառ ընտրություների անցկացումը,  ապա ինչո՞վ է պայմանավորված  նրանց առաջադրումն ու ի՞նչ նպատակ է հետապնդում:

                                  Տարոն Ապրեսյանի նախընտրական շտաբ

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ