04 Մայիսի, Saturday, 2024
KFC

Փաշինյանը СУГУБО այս մարդկանց վարչապետն է. իրավապահներին

Այս գրառումը ուղղված է բացառապես իրավապահ համակարգի աշխատակից տղերքին։ Լուսանկարում քաղաքացիներ Մ. Ա., Գ.Ս., Ա.Մ. սելֆի են անում ՀՀ վարչապետի հետ։ Առաջին հայացքից սովորական նկար է, սակայն այս լուսանկարը խորհրդանշում է մեր պետության այսօրվա վիճակը։
 
Լուսանկարում բոլորը՝ բացի վարչապետից դատապարտված են ավազակային հարձակման հոդվածով (ռազբոյ), դուրս են եկել համաներումով և օրեր անց՝ դեկտեմբերի 1-ին Քաջարանում արդեն ակտիվ մասնակցում են Իմ Քայլը դաշինքի քարոզարշավին։
 
Համաներումը ընդհանուր առմամբ մարդասիրական ակտ է, չհաշված որ Փաշինյանի ձեռնարկած համաներման իմաստը ՊՊԾ գունդը գրաված, 3 ոստիկան սպանած, բանկոմատը թալանած խմբին ազատելն էր։ Ինչպես նաև կարելի է ասել, որ Փաշինյանը ՆԱԵՎ ավազակային հարձակում կատարած անձանց վարչապետն է և դա սխալ պնդում չի, սակայն բազմաթիվ իրողություններ համադրելով արդեն ցավով արձանագրում եմ, որ Փաշինյանը СУГУБО այս մարդկանց վարչապետն է… Ցավով եմ արձանագրում տղերք…
 
 

Նարեկ Մալյան

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ