03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվողները պաշտոններ են բաժանում. Փաստ

Ընտրություններն ավարտվեցին, ընտրության արդյունքները արդեն հայտնի դարձան, ու տարին քաղաքական իմաստով կարելի է համարել փակված:

Իշխանությունները մինչև Ամանոր զբաղված կլինեն Ազգային ժողովում և կառավարությունում ուժերի վերաբաշխմամբ: Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերն էլ զբաղված են միմյանց թիրախավորելով: Արտախորհրդարանական ընդդիմությունն էլ ընտրական պրոցեսի ավարտից հետո սկսեց վայելել հանգիստը՝ խորովածի սեղանի շուրջ, քաղաքից դուրս:

Մեծ հաշվով տրամաբանական էր, որ քաղաքական պրոցեսների ռիթմը ընտրություններից հետո ընկնելու է: Սակայն քարոզարշավի ընթացքում մի կողմից երկիրը կործանումից փրկելու, մեկ այլ կողմից այդ փրկության դեղամիջոցները ներկայացնող ուժերն այսօր արդեն այնպիսի հանգստությամբ են վերադարձել իրենց նախկին ռիթմին, որ հնչեցված սուր հայտարարություններից որևէ հետք չի մնացել:

Դժվար է հասկանալ, օրինակ, ինչպես են հանրապետականները անցնում քաղաքից դուրս հանգստի ռեժիմին, երբ դեռևս մեկ շաբաթ առաջ խոսում էին Փաշինյանի կողմից Արցախը հանձնելու վտանգի մասին: Ենթադրվում է, որ եթե կա նման վտանգ, ապա այն չի ավարտվում ընտրություններով:

Կամ ինչպես են հեղափոխական Հայաստանը թռիչքաձև ոտքի հանելու մասին խոստումներ տվող իշխանությունները, հեղափոխության աջակից դիրքավորվող ուժերը այսօր զբաղված են կա՛մ պաշտոնների բաշխմամբ, կա՛մ էլ ապագա քաղաքական համակարգում դիրքավորվելու խնդիրներով՝ կորելով հասարակության ուշադրության դաշտից:

Եթե սրան հավելենք նաև այն հանգամանքը, որ նոր Ազգային ժողովի առաջին նիստը լինելու է Ամանորից հետո, ապա փաստացի քաղաքական տարին մոտեցել է իր ավարտին:Ու այն կսկսվի հունվարի երկրորդ կամ երրորդ շաբաթվա սկզբից՝ համազգային ամանորյա խումհարից հետո: Հուսանք՝ խումհարն ու քաղաքականության կուլիսային բնույթն այս օրերին կկրեն ժամանակավոր բնույթ, ու ընտրություններով կավարտվի քաղաքական պրոցեսի հախուռն փուլը, ոչ թե հեղափոխությունը:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ