17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ծառուկյանի զրահապատ մեքենաները. Հրապարակ

“Հրապարակ” թերթը  գրում է.

Երեկ “Հայկական ժամանակը” գրել էր, որ Գյումրու քաղաքապետ , ԲՀԿ անդամ Սամվել Բալասանյանն անձնական օգտագործման համար 600 հազար դոլար արժողությամբ զրահապարտ ավտոմեքենա է ձեռք բերել:

Գյումրու քաղաքապետերից Վարդան Ղուկասյանը նույնպես շրջում է զրահապատ մեքենայով, այս դեպքում BMW մակնիշի 7-րդ սերիայի ներկայացուցչական սեդանով:

Հայաստանում էլի կան գործարար աշխարհում հայտնի անձիք , որոնք զրահապատ մեքենաներով են շրջում:

Այդ անձանցից մեկն էլ Սամվել Բալասանյանի կուսակցության՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ով, մեր տեղեկություններով, դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ ձեռք էր բերել զրահապատ Mercedes-Benz S-Class մոդելի շքեղ ներկայացուցչական սեդան՝ մոտ 800 հազար դոլար արժողությամբ։

Վերջերս էլ, երբ արդեն պաշտոնապես վաճառքում հայտնվեց Mercedes S-Class-ի վերջին սերնդի մեքենան՝ 2013 թվականի արտադրության, Ծառուկյանը, ըստ մեր տեղեկությունների, ձեռք է բերել այդ մեքենայից միանգամից 2 հատ, յուրաքանչյուրը՝ մոտ 300 հազար դոլար արժողությամբ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ