Տիգրան Սարգսյանը հեռացել է “դաչաներից”. Հայկական ժամանակ
“Հայկական ժամանակ” թերթը գրում է.
Վարչապետ Տիգրան Սարգսյանը, ով անցած շաբաթ հրաժարական տվեց, ըստ մեր տեղեկությունների՝ արդեն իսկ լքել է կառավարական առանձնատների “Հրազդան”համալիրը, որտեղ ընտանիքի հետ բնակվում էր 2008 թվականից՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց ի վեր։
Ընդ որում՝ Տիգրան Սարգսյանի՝ ամառանոցում լինել-չլինելը վեր էր ածվել “պետական գաղտնիքի”։ Երբ վարչապետի մամուլի խոսնակ Հարություն Բերբերյանից հետաքրքրվեցինք, թե լքե՞լ է արդյոք Սարգսյանը ամառանոցը, նա խորհուրդ տվեց զանգահարել Կառավարության հասարակայնության եւ լրատվության բաժնի պետ Սուսաննա Տոնոյանին։ Վերջինս էլ նշեց, որ ինքը տեղեկություն չունի ու հորդորեց դիմել Բերբերյանին։ Կառավարական ամառանոցից նույնպես փորձեցինք պաշտոնապես իմանալ՝ լքե՞լ է արդյոք ամառանոցը Սարգսյանը, թե ոչ, սակայն այդպես էլ պատասխան չստացանք։
Նշենք, որ պաշտոնաթող վարչապետները ՀՀ օրենսդրությամբ որևէ արտոնություն չեն ստանում:Այնինչ օրինակ պաշտոնաթող նախագահին տրվում է թոշակ, ցմահ անձնական պահպանություն, գրասենյակ՝ մի քանի հաստիքներով , պետական ամառանոց, ավտոմեքենա ու տարվա մեջ երկու ուղևորություն, որի ծախսերը հոգում է կառավարությունը:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: