03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Մենք չենք սպասի բոլոր ատյաններում սպառվելուն, կդիմենք ՄԻԵԴ. Ռոբերտ Քոչարյնի փաստաբանները հրավիրում են ասուլիսի

Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների բողոքները և ուժի մեջ թողեց Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման վերաբերյալ։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այս առնչութկամբ ասաց, որ մնացած մեկնաբանությունները կտան ժամը 18։00-ին հրավիրած ասուլիսում։

Հայկ Ալումյանն ասաց, որ դատավճռը բողոքարկվելու է։

«Ընթացքը ցույց կտա վճռաբեկ դատարանի և եվրոպական դատարանի որոշումը»,- ասաց փաստաբանը։ Բոլոր հնարավոր տարբերակներով բողոքարկվելու է։ Սա աննախադեպ էր իր իրավաբանական ոլորտի խախտումներով։ Բնականաբար, կայացվել է ճնշումների արդյունքում, սա ակնհայտ է»:

«Մենք չենք սպասի բոլոր ատյաններում սպառվելուն, կդիմենք ՄԻԵԴ»,- հայտարարեց մյուս փաստաբանը՝ Ռուբեն Սահակյանը։

«Ռոբերտ Քոչարյանը երբեք չի արել այնպիսի բաներ, որոնք կարող էին թույլ տալ քննչական խմբի ղեկավարին հայտարարել, որ նա կխուսափի նախաքննությունից։ Հակառակ գործողություններ, որոնք ցույց են տալիս, որ նա չի խոչնդոտի, չի խուսափի, Ռոբերտ Քոչարյանն արել է»,- ասաց նա։

Հարցին, թե ե՞րբ կկալանավորվի Ռոբերտ Քոչարյանը, փաստաբանը պատասխանեց․ «ՀՔԾ-ն չեմ կարծում վայրկյան անգամ հապաղի, որովհետև նախընտրական թոդուբոհ է, չէ՞, վաղը լռության օր է, հարկավոր է ամեն բան էսօր հրամցնել հասարակությանը, որ Քոչարյանը կալանավորված է, քվեարկեք թիվ 4-ի օգտին։ Շատերը կքվեարկեն թիվ 4-ի օգտին, ես՝ ոչ։

Սա միանշանակ քաղաքական որոշում է։ Հարկավոր է հայերեն կարդալ իմանալ, ոմանք հայերեն կարդալ չգիտեն կամ չեն ուզում կարդալ հայերեն, որովհետև եթե կարդային հայերեն, ապա այս գործընթացը սկսված չէր լինի»,- ասաց Ռուբեն Սահակյանը։

Ինչ վերաբերում է վճռաբեկ դատարանի որոշմանը, Ռուբեն Սահակյանն այն համարեց խուսափողական, «իր կաշվից հեռու»։

 

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ