25 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Բոլորը կողմ են, բացառությամբ Փոստանջյանի. ԱԺ-ն հայտարարություն ընդունեց

Ավարտին է մոտենում ադրբեջանցի մարդասպան Ռամիլ Սաֆարովի արտահանձնմանը նվիրված խորհրդարանի արտահերթ նիստը: Այս պահին ԱԺ դահլիճում հնչում են ելույթներ ԱԺ  խմբակցությունների անունից:

ՀՅԴ-ի տեսակետը ներկայացնելով, կուսակցության քարտուղար Աղվան Վարդանյանը ասաց, որ  ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու նախագծին: ՀՅԴ-ն կողմ է քվեարկելու` ելնելով պետականության նկատմամբ պատասխանատվությունից, սակայն առաջարկում է հայտարարության վերջում ավելացնել այն կետը, ըստ որի` միջազգային հանրության համարժեք գործողությունների բացակայությունը  ՀՀ ԱԺ-ն համարելու է սպառնալիք ՀՀ անվտանգությանը եւ հարկադրված նախաձեռնելու է ԼՂՀ անկախության միջազգային ճանաչման եւ  եւ նրա հետ ռազմաքաղաքական դաշինք կնքելու գոործընթաց:

“Ժառանգության” անունից հանդես եկավ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը եւ հայտարարեց, թե լավ կլիներ, որ ԱԺ-ն քննարկեր ոչ թե այս նախագիծը, այլ ԼՂՀ անկախության ճանաչման մասին օրինագիծը: Նրա ձեւակերպմամբ, ներկայացված փաստաթուղթը ոչինչ չասող է: Ավելի վաղ “Ժառանգության” ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը հայտարարել էր, որ ինքը դեմ է քվեարկելու:

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը հայտարարեց.”Մենք որոշել ենք առանց այլեւայլ բարդությունների միանալ այս հայտարարությանը”: ԱԺ ՀՀԿ, ԲՀԿ եւ ՕԵԿ խմբակցությունները նույնպես հայտարարեցին հայտարարությանը կողմ քվեարկելու մասին:

Հենց նոր ԱԺ նախագահ Հովիկ Աբահամյանը քվեարկության դրեց ” 2004 թվականի փետրվարին Բուդապեշտում ՆԱՏՕ-ի դասընթացների ժամանակ հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած հանցագործին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին փոխանցելու եւ Ադրբեջանի նախագահի կողմից վերջինիս ներում շնորհելու կապակցությամբ” ՀՀ ԱԺ հայտարարության նախագիծը, որն ավելի վաղ հրապարակել էինք:

Ձայների 96 կողմ, 1դեմ եւ  0 ձեռնպահ հարաբերակցությամբ նախագիծն ընդունվեց:

Նախագծին դեմ քվեարկեց Ժառանգության խմբակցության ներկայացուցիչ Զարուհի Փոստանջյանը, իսկ խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը ընդհանրապես չի մասնակցել քվեարկությանը: Փաստորեն, խմբակցությունից կողմ է քվեարկել միայն “Ազատ դեմոկրատներ”-ի ներկայացուցիչ Ալիկ Արզումանյանը: Խմբակցության մյուս ներկայացուցիչները նիստին ներկա չէին:

Նշենք, որ ԱԺ հայտարարության մեջ ներառվել են միայն խմբագրական բնույթի առաջարկներ:

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ