20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Քիչ քնելը կարող է շատ սնվելու պատճառ դառնալ

Ամերիկյան սրտի ասոցիացիայի անդամները ներկայացրել են իրենց անցկացրած հետազոտության տվյալները, ըստ որոնց՝ այն մարդիկ, ովքեր իրենց քնելու միջին ժամանակից գրեթե երեք անգամ ավելի քիչ են քնում, ամեն օր միջինը 500 կալորիայով ավել են սնվում։

Ինչպես հաղորդում է Health Pop-ը, Mayo կլինիկայի պրոֆեսոր Անդրյու Կալվինն ասել է, որ քնի խանգարումն այժմ ԱՄՆ-ում անհանգստացնող խնդիր է։ Մեծահասակների 28 տոկոսը հաղորդում է, որ գիշերվա ընթացքում քնում է 6 ժամ կամ ավելի քիչ:

Հետազոտության համար 18-40 տարեկան 17 մարդ ներկայացրել են քնելու և սնվելու իրենց սովորությունները: Պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր քիչ են քնում, ավելի շատ են սնվում: Կալվինն ասել է, որ եթե իրենց հաշվարկները ճիշտ են, ապա այն մարդիկ, ովքեր քիչ են քնում, շաբաթական կես կիլոգրամով գիրանում են:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ