23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Դեպրեսիան կարող է մի շարք վատ հետևանքներ ունենալ

«Իրենց կյանքի որոշակի ժամանակահատվածներում բազմաթիվ մարդիկ հայտնվում են դեպրեսիայի մեջ»,– հաղորդում է bbc.co.uk-ը:

Տարբեր մարդիկ, տարբեր հիմքեր են ունենում ընկճվելու համար: Պատճառ կարող են դառնալ կյանքի և հանգամանքների փոփոխությունները, հարաբերությունների խզումը, ծանր կորուստները, նույնիսկ՝ երեխայի ծնունդը, բայց երբեմն էլ հիմնական պատճառը պարզ չի լինում: Վիճակն այնքան է վատանում, որ մարդիկ օգնության և նույնիսկ բժշկական միջամտության կարիք են ունենում:

Հաճախ մարդիկ չեն էլ հասկանում իրենց վիճակի լրջությունը, քանի որ դեպրեսիան ազդում է աստճանաբար: Նրանք կարող են շարունակել վիճաբանությունները կամ զբաղված լինել, ինչն էլ իրավիճակն ավելի է բարդացնում և պատճառ է դառնում ֆիզիկական ցավերի, ինչպիսիք են, օրինակ, հաստատուն գլխացավերն ու անքնությունը:

Դեպրեսիայի հիմնական ախտանիշներն են` կյանքի հանդեպ հետաքրքրության կորուստը, դժվար կողմնորոշվելը, ուժասպառությունը, հուզմունքի և հոգնածության զգացումը, ախորժակի, քաշի կորուստը, անքնությունը և այլն:

Այս հիվանդությունը կարող է բուժվել 2 եղանակով` խոսելու միջոցով և դեղամիջոցներով: Երկուսն էլ կարող են իրականացվել բժշկի օգնությամբ:

Դեպրեսիայի մեջ ընկած մարդկանց օգնելու համար անհրաժեշտ է լսել նրանց, բայց չդատել, խորհուրդներ տալ միայն այն դեպքում, երբ նրանք են խնդրում այդ անել: Երկար ժամանակ անցկացնել նրանց հետ՝ քաջալերելով և ոգևորելով նրանց: Եթե դրական արդյունքներ չնկատվեն պետք է խորհուրդ տալ, որ այցելեն բժշկի:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ