28 Մայիսի, Հինգշաբթի, 2026
KFC

Արփինե Հովհաննիսյանը՝ Լենա Նազարյանին

Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Տիկին Լենա Նազարյանին ասեք, որ վարչական ռեսուրսի չարաշահումը ոչ թե այն է, ինչ ինքն է մտածում, այլ այն է, թե ինչ է նախատեսված միջազգային չափանիշներով: Իսկ այդ չափանիշներով գործող ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ համար նախատեսված են մի շարք սահմանափակումներ և կարգավորումներ: Տես` կից հղումը:

Ժամանակն է դուրս գալ հանրահավաքային տրամաբանությունից և ադապտացվել այն սահմանափակումներին, որոնք առկա են ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ համար:

Ով ինչ կարող է անել կամ չանել յուրաքանչյուրի գործն է, իսկ դուք արեք այն, ինչ կարող եք և քանի դեռ կարող եք, բայց մի մոռացեք սահմանափակումների մասին»:

 
 
KFC

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ