Երկրից չեմ կարող կտրվել երբեք, ոչ մի պարագայում. Գևորգ Կոստանյան
Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը պատրաստվում է հեռանալ Հայաստանից, բայց ոչ մշտապես։
Վերջինս փաստեց՝ իր գործունեության ընթացքում ունեցել է բազմաթիվ աշխատանքներ երկրից դուրս գործունեություն ունենլու, տարբեր միջազգային մարմիններում աշխատելու՝ բայց մերժել է. «Մերժման պատճառը եղել է այն, որ ինչ-որ ժամանակ ես եղել եմ դրսում, բայց գալիս է մի պահ, երբ, որ դու հասկանում ես, որ սա է քո երկիրը և բարոյական տեսանկյունից դա աշխատանքից ավելի կարևոր է: Ես աշխատանքի խնդիր չունեմ»,- ընդգծեց Կոստանյանը:
Նա նաև նշեց, որ Հայաստանում՝ խորհրդարանում ցանկացած պարագայում չի աշխատելու, քանի որ քաղաքական գործունեությունը այնքան էլ հոգեհարազատ չէ նրան: