23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ՀՀԿ-ին հաջողվի իրականացնել «միակ ընդդիմադիր» տեխնոլոգիան, ապա շանսեր ունեն անցնել ԱԺ

Եթե ՀՀԿ-ին հաջողվի իրականացնել «միակ ընդդիմադիր» քաղաքական տեխնոլոգիան, ապա նա շանսեր կունենա հաղթահարել անցողիկ ժամը: Այս մասին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը:

«Ժամանակին Նիկոլ Փաշինյանն էր նույն տեխնոլոգիան օգտագործում: Նա հայտարարում էր, որ միակ ընդդիմադիրն ինքն է՝ այդպիսով փորձելով կոնսոլիդացնել ընդդիմադիր դաշտը եւ դրա համար նրան քարկոծում էին: Հիմա նույն բանը հանրապետականն է անում եւ եթե իրեն հաջողվի ճիշտ օգտագործել դա, նա կհաղթահարի անցողիկ շեմը»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

Քաղտեխնոլոգի խոսքով, ավելի է բարդանում իրավիճակը «Մենք» դաշինքի եւ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պարագայում, քանի որ նրանք հիմնականում նույն ընտրազանգվածի վրա են աշխատում: «Հնարավոր է, որ երկուսն էլ չհայտնվեն խորհրդարանում»,- ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՅԴ-ին, Վիգեն Հակոբյանն ասաց, որ այդ կուսակցության համար բարդ իրավիճակ է ստեղծվել, սակայն կուսակցությունն ամեն դեպքում թարմացված ցուցակով է ներկայացրել, որ այնքան էլ բնորոշ չէ իրենց:

«Դաշնակցությունը միշտ նոր հոսանքներ, նոր մոտեցումներ է բերում, այնուամենայնիվ, այդ փոփոխությունները այնքան սպառիչ չեն, որ նոր դեմքով հանդես գան»,- ասաց Վիգեն Հակոբյանը:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ