03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ամոթ ՆԱՏՕ-ին. նախագահականի մոտ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին սպասողներ շատ կային /վիդեո/

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը  պետհամալսարանում այսօր առավոտյան հանդիպում ունենալուց հետո շարժվեց դեպի նախագահի նստավայր:

Ինչպես հաղորդում է Henaran.am-ի թղթակիցը, այստեղ հավաքված ՀՅԴ “Նիկոլ Աղբալյան” եւ Հայաստանի երիտասարդական միության անդամները նրան դիմավորեցին` “Ամոթ, ամոթ” վանկարակումներով: Բողոքի այս ակցիայով նրանք ՆԱՏՕ-ի քարտուղարին փորձում են համոզել, որպեսզի կասեցնի Ադրբեջանի անդամակցությունը ռազմաքաղաքական այս կարեւոր կառույցին:

Տեսնելով գլխավոր քարտուղարին` մասնակիցները փորձեցին մոտենալ նրան, սակայն, նա չնայեց ցուցարարների կողմը:

Նրանց խոսքով, նաեւ Գուրգեն Մարգարյանը Հունգարիայում ՆԱՏՕ-ի զորավարժություններին էր մասնակցում: Հիշեցնենք, որ վերջին օրերին աշխարհում դիվանագիտական փոթորիկ է առաջացրել հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի հետվերադարձը Ադրբեջան:

“Քնած դիվանագետը դիրքում քնած զինվորից վատ է”: Նման բովանդակությամբ կարգախոսներ էլ երիտասարդները հնչեցրին` ուղղված Հայաստանի դիվանագիտական ղեկավարությանը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ