Գևորգ Աճեմյանը դուրս է եկել ՔՊ-ից և կոչ է անում չքվեարկել նրանց օգտին /տեսանյութ/
ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի նախկին կառավարիչ Գևորգ Աճեմյանը դուրս է եկել «Քաղաքացիական պայմանգիր» կուսակցությունից: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում նա խոսել է պատճառների մասին: Մանսավորապես, Գևորգ Աճեմյանը նշել է, որ կուսակցությունը նախապես հաստատել է ռեյտինգային ընտրակարգով իր առաջադրումը, իսկ հետո մերժել՝ առանց հիմնավորումների: Նա նշում է, որ «Քաղաքացիական Պայմանագիր» կուսակցությունում տոտալ դիկտատուրա է տիրում՝ ասվում է վերևից և արվում է:
Մասնավորապես, նա համոզված է, որ նա միանշանակ կհաղթեր ռեյտիգայինում, քանի որ այն ընտրատարածքում, որում առաջադրվելու էր ինքը, ձայներ կհավաքեր շնորհիվ «Կյանքի խոսք» կրոնական կազմակերպության հետևորդների, որի անդամն է նաև ինքը:
«Իմ հաղթանակի դեպքում կային չորս մարդ՝ Միրզոյան Արարատ, Արայիկ Հարությունյան, Հրաչյա Հակոբյան ու Էրիկ Գրիքորյան, որոնցից մեկը չէր անցնի խորհրդարան: Բայց դա մի քանի հոգու, կամ ինչ-որ մեկի սրտով չի եղել»:
Նա կոչ արեց չքվեարկել «Իմ քայլը» դաշինքի օգտին։