08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

ԱՍԱԼԱ-ն հերքում է ադրբեջանական կեղծիքը

“Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ”-ը` ԱՍԱԼԱ-ն սեպտեմբերի 6-ին հայտարարությամբ է հանդես եկել, որտեղ ասվում է, որ օրերս այդ կառույցի անունից տարածված նամակը կեղծ է և Բաքվի ձեռքի գործն է: Ադրբեջանը, Բուդապեշտում սեփական դեսպանատուն ուղարկելով նամակ ենթադրյալ ԱՍԱԼԱ-ի կողմից, նպատակ է հետապնդել ծածկել խայտառակ և ամոթալի գործարքը Հունգարիայի հետ:

“Հունգարիայի խաղաղասեր ժողովուրդը պետք է իմանա, որ ԱՍԱԼԱ-ի անունից հնչող նման սպառնալինքներն ադրբեջանական վարչակարգի կողմից հորինված հերթական կեղծիքն են և ուղղված են հայ-հունգարական պատմական բարեկամությունը խաթարելուն”,- ասվում է հաղորդագրության մեջ:

“Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակ»-ը մեղադրել է միջազգային հանրությանը և Հունգարիայի իշխանություններին ադրբեջանական վարչակարգին` ոճրագործ Ռամիլ Սաֆարովին ապաստարան տալու և «ազգային հերոս”-ի կոչում շնորհելու գործում խրախուսելու համար: Դատապարտելով արդարադատության միջազգային նորմերի ամոթալի ոտնահարումը` հաղորդագրության մեջ ասվում է. “Ալիևյան կլանի հանցավոր գործողությունն ավելի քան երբևէ ապացուցում է Արցախի ինքնորոշման և անկախության իրավունքը”:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ