23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե Փաշինյանը չտարբերակի, տաքսի ծառայությունները կունենան ֆինանսական լուրջ խնդիրներ /տեսանյութ/

Երեկ Ազգային ժողովում 2019-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ անհատ տաքսու վարորդները՝ մոտ 50 000 մարդ, կազատվեն արտոնագրային վճարից: Տաքսու վարորդների մեծ մասը այս հայտարարությունը այքան էլ միանշանակ չընդունեց: 

«Հենարան» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը  ավտովարորդների պաշտպանության լիգա իրավաբանական անձանց միության նախագահ Տիգրան Հովհաննիսյանը նշեց, որ իր կարծիքով՝ արտոնագրային վճարների մասին խոսելով Փաշինյանը նկատի է ունեցել լիցենզավորված մեքենաները:

«Տաքսու վարորդ աշխատելը դարձել է շատ անպատիվ մասնագիտություն և մարդիկ երբեմն նույնիսկ խուսափում են  ասել, որ իրենք տաքսիստ են: Եթե պարոն Փաշինյանը նկատի է ունեցել միայն  լիցենզավորված տաքսիները, ապա իմ վերաբերմունքը այդ հայտարարությանը դրական է»,-ասաց Հովհաննիսյանը և ավելացրեց նախ պետք է հասկանալ՝ ովքեր են այդ անհատ տաքսու վարորդները:

Հայաստանի տաքսի ծառայությունների ճյուղային միության նախագահ Վահագն Սահակյանն էլ թեմայի մասին խոսելով՝ ընդգծեց, որ իր դիրոքորոշման մեջ ինքը  մնացել է անփոփոխ: Վերջինիս կարծիքով՝ սա ինկուբացիա է. «Իրապես պետք է տարբերել անհատ տաքսու վարորդ կատեգորիան տաքսի ծառայությունից և առցանց հարթակներից: Անհատ տաքսու վարորդ կարող է համարվել այն վարորդը, ով իր ընտանիքի անդամներից որևէ մեկի մեքենայով կատարում է փոխադրումներ և չի պատկանում որևէ ընկերության»,-ասաց նա:

Վերջինիս խոսքով՝ այստեղ ամենակարևոր խնդիրը անհատ տաքսու վարորդին պրոֆեսիոնալ վարորդից տարբերակելն է, հակառակ դեպքում մի շարք վարորդներ և տաքսի ծառայություններ կունենան ֆինանսական լուրջ խնդիրներ. «Կան մարդիկ, ովքեր լուրջ ներդրումներ են արել, և այսօր օրենքը փոխելով այդ մարդը իր ունեցվածքը կորցնում է: Արդյո՞ք մենք կարող ենք վաղը ուրիշ ներդրողներ բերել դրսից»,-ասաց Սահակյանը:

Առավել մանրամասն` տեսանյութում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ